Դեպի Լեռնանիստ

Լեռնանիստը Հայաստանում մի փոքրիկ անկյուն է՝ կորած վեհ լեռների ու անտառների մեջ։ Այս վայրը ներծծված է հնության և առեղծվածի ոգով, կարծես բնությունն ինքն է այստեղ պահում իր հնագույն գաղտնիքները։ Առաջին հայացքից Լեռնանիստը կարծես մոռացված ժամանակ լինի, բայց այս գյուղի ամեն անկյունում թաքնված են զարմանահրաշ պատմություններ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ:

Այսօր, ձմռան ցուրտ օրը, մենք որոշեցինք թողնել քաղաքային եռուզեռի հարմարավետությունը և գնալ սարեր՝ արկածներ փնտրելու: Հասնելով տեղ՝ մեր աչքերը բացվեցին ձյունածածկ գագաթների գեղեցկության վրա, և մեր սրտերը սկսեցին բաբախել հուզմունքից նոր փորձառությունից: Մենք սահում էինք թարմ ձյան վրայով, կարծես մենք դառնում էինք այս կախարդական սպիտակ դատարկության մի մասը: Գյուղը, ասես թաքնված դարավոր ծառերի ու ժայռերի մեջ, մեզ դիմավորեց իր յուրահատուկ մթնոլորտով։
Գլորվելով ձյունածածկ լանջերով՝ մենք զգացինք ազատություն և ուրախություն, կարծես դառնում էինք այս զարմանալի աշխարհի մի մասը։ Մեզ շրջապատող լեռները թվում էին աներևակայելի շքեղ, իսկ լեռնային մաքուր օդը մեզ լցնում էր թեթևությամբ և էներգիայով։

Լեռներում սահելը մեզ համար դարձավ ոչ միայն ֆիզիկական վարժություն, այլև բնության և մեր սահմանների իրական ուսումնասիրություն: Մենք այս օրը կհիշենք վառ տպավորություններով, նոր հմտություններով և մտերիմ հարաբերություններով մեր ընկերական խմբում։

Դեպի Ծաղկունք

Իմ երազանքներից մեկն էր հաճախել պրոֆեսիոնալ խոհանոց և իմանալ թե ինչպես է անցնում նրանց աշխատանքային օրը և ինչպիսի գործողություններ են կատարվում։Մեր սիրելի դպրոցի շնորհիվ այդ երազանքը կատարվեց ,մեր խոհանոցի ակումբով և ընկեր Վիկտորիաի հետ այցելեցինք Ծաղկունք ռեստորան։Ճանապարհը տևեց երկու ժամ ։Ռեստորան մտնելուց կարծես մտնեի ոչ թե հանրային վայր այլ շատ ընտանեկան և մտերիմ մթնոլորտով պատված միջավյր ։

Մինչ գլխաոր խոհարարի ՝Շեֆի գալը մենք շփվեցինք ստաֆի հետ,նրանք պատմեցին իրենց կյանքի ճանապարհը դեպի խոհարարոըթյուն։Նրանք պատմեցին ,որ խոհարար լինելը շատ դժվար է,որովհետև բաժանվում ես քո մտերիմներից և ընդհանրապես չես ունենում ազատ ժամանակ անգամ հաց ուտելու։Սակայն եթե դու սիրով ես անում քո աշխատանքը ապա զրկվել այդ ամենից արժի։Ոչ երկար շփվելուց հետո մեզ հայտնեցին, որ Շեֆը եկել է։Իջնելով աստիճաններից տեսանք մի վիթխարի և առու կին։Հաքնելով բախիլները ,գոգնոցները և բանդանաները մտանք խոհանոց։

Խոհանոցի շեմին կանգնած ես զգացի էյֆարիա ,շունչս մի պահ կտրվեց ,ես մտքումս ասում էի ինձ՝Սյուզի քո երազանքը վերջապես կատարվեց։Մեզ սկսեցի ներկայացնել բանջարեղենների,մսեղենի և ձկնեղենի սառնարանները։Հետո ծանոթացրեցին որոշ մեզ անծանոթ սարքաորումներին։Փորձեցինք համտեսել և գուշակել տարբեր տեսակի համեմունքներ՝ կարմիր,սպիտակ,կանաչ պղպեղները,ուրցը,շաֆռանը,դարչինը և այլն։Ամենահետաքրքիր և չսպսված պահը այն էր երբ մեզ ուղեկցեցին մսեղենի բաժին , որտեղ մեզ սպասում էր գառի ջանդակ։Բացատրեցին և ցույց տվեցին գառի մասերը,որըինչի համար են օգտագործվում ։Միսը բաժանվում է չորս կարգի՝առաջինը ամենափափուկ մասը ,որից պատրաստում են ստեյք մեդիում ռե բովումով ,երկրորդը թիակը,երրորդը կողոսկրերի աճուղային մասը և չորորդը ազդրոսկրը։Բացատրեցին ,որ միսը պատրաստելիս պետք է այն դնել տավայի վրա մարմնի մանրաթելերին հակառակ։

Բացատրելուց հետո մեզ կանչեցին համտեսելու իրենց ֆիրմային պոնչիկները։Այդ հիանալի համը ես չեմ կարող նկարագրել բառերով՝պոնչիկը ուտելոըց պատկերացնում ես սառը և քաղցր համ բայց այս պոնչիկները դրսից տաք ,ներսից սառը և աղի միջուկով։Կյանքում այդպիսի բան չեի համտեսել երբեք չեմ մոռանա այդ համը։Դժվար է փոխանցել այդ զգացմունքները և այդ համի զգացողությունը,դուք ընդհամենը պետք է գնաք և համտեսեք այն ,որպեսզի հասկանաք իմ զգացմունքները։Նաև համտեսեցինք իրենց փախլավան և պատրաստեցինք ձվով տապակած սիբեխ։Նաև սիրելի սովորողներ միփոքր նկատողությու Շեֆից փոխանցեք ձեր մայրիկներին ,որ կանաչեղեն տապակելուց այն չխաշել այլ միանգամից առանց խաշելու տապակեն։Շատ արագ և հետաքրքիր անցավ ժամանակը կուզենաի միքիչել մնալ և ուսումնասիրեի խոհանոցը ու հետևել աշխատակազմին։Խորհուրդ կտամ գոնե մի անգամ տեսնել և զգալ այդ ամենը։Հույս ունեմ ,որ այն առաջին և վերջին իմ այցելությունը չի լինի

❄Արատես❄

Հունվարի 14-ին 10-րդ դասարանի գրականության խմբի հետ մեկնեցինք Արատես:Առավոտյան ժամը 9-ի  շարժվեցինք եկեղեցու մոտից ,կանգնեցինք խանութի մոտ որպեսզի պետքական իրերի գնումներ:Մոտ մեկ ժամ անց մեկնեցինք դեպի Արատես:Ճանապարհը  անցնում էրտ ուրախ,երգերով և զրույցներով: Ընթացքում ծանոթացանք նոր եկած Մխիթար Սեբաստացի աղջիկների հետ ՝Սոնայի ,Անահիտի և Արփիի հետ ։ Բոլորս անհամբեր սպասում էինք ,որ հասնենք Արատես և սակայն ճանապարհի վերջում ճանապարհի սառելու պատճառով իջանք մեքենայից,վերցրեցինք մեր իրերը և ճանապարհը մինչև Արատեսի տներ շարունակեցինք ոտքով։Ուժասպառ լինելով 17:30 հասանք ,տեղաորվեցինք միքիչ հանգստացանք և գնացինք ճաշելու: Վերադարձանք մեր սենյակները և որոշեցինք գնալ և ծանոթանալ նոր եկած տղաների հետ :  Արթեն մթնում էր, սակայն մենք հասցրեցինք  շատ լավ ժամանակ անցկացնել։Խաղացինք շատ ինտելեկտուալ խաղեր ,վիկտորինաներ:Առաջին գիշերը քանի ,որ շատ հետաքրքիր անցավ այդքան էլ չէինք ուզում քնել:


Երկրորդ օրը երբ արթնացանք իր դուրս եկանք տեսանք այնպիսի հմայիչ տեսարան որը ես իմ կյանքում առաջին անգամ էի տեսնում: Ապա տեղի ձմեռը իսկապես հեքիաթային է ,ձյան բարձրությունը հասնում էր մեկ մետրի:Այդ հիանալի մթնոլորտում ընթերցեցինք և քնարկեցինք Էկզյուպերիի«Աղոթքը»Քննարկումից հետո ես ու Սոնան փորձեցինք ձնեմարդ սարքել սակայն ոչինչ չստացվեց քանի որ ձյունը չէր կպնում : Երկրորդ օրվա գիշերը ես որոշեցի չանել քանի որ պետքեր վառարանի մեջ փայտ գցել և պահպանել տաքությունը:Առավոտյան երբ բոլորը զարթնեցին գնացինք նախաճաշի ,հետո ետ վերադարձանք և հավաքեցինք մեր սենյակը քանի որ  ժամանակն էր ետ վերադառնալու : Քայլելով իջանք դեպի ավտոբուս և ուրախ երգերով ետ վերադարձանք Երևան:Հիացած  եմ  Արատեսով:Առաջին անգամ էի Արատեսում ,հուսամ սա առաջին և վերջին անգամ չի լինի: Ես կվերադառնամ, սիրելի Արատես։

Քայլարշավ դեպի Սաղմոսավանք

Արդեն երկրորդ ամիսն է ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրում և այսօր իմ կյանքում առաջին անգամ մասնակցում եմ քայլարշավի:Քայլարշավին մեզ ուղեկցում էին մեր կազմակերպիչ ընկեր Լուսինեն,պատմության դասավանդող ընկեր Ազնիվը և արշավական ընկեր Տիգրանը:Քայլքի երթուղին սկսում էր Հովհաննավանքից անցնում Քասախի կիրճով և հասնում մինչև Սաղմոսավանք: Քայլքի երկարությունը 7կմ-ից ավել էր ,որը մենք հաղթահարեցինք երեք ժամում:Մեր առաջին կանգառը Օհանավան գյուղի Հովհաննավանք համալիրն էր :Վանքը գտնվում է Քասախ գետի աջ եզրին և նվիրված է Հովհաննես Մկրտչին:Կառուցվել է 4-13 դարերում :Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով ,որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել է վանքի առաջնորդ:

Վանքի ներսում ընկեր Ազնիվը պատմեց 10 կույսերի մասին ,քանի որ եկեղեցու մուտքի բարավորին այլաբանորեն պատկերված էր այդ առակը:Տասը կույսերը քրիստոնյաներն են, ովքեր սպասում են Փեսայի՝ Քրիստոսի վերադարձին։ Նրանք բաժանված են երկու խմբի՝ իմաստուն և հիմար։ Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին։ Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին: Յուղը Աստվածաշնչում Սուրբ Հոգու խորհրդանիշն է։ Իմաստուն քրիստոնյաները կառուցում են իրենց հարաբերությունը Տիրոջ հետ, կարդում և խորհրդածում են Աստծո Խոսքը։ Նրանք ամբողջությամբ լցված են Սուրբ Հոգով և հոգևոր գիշերվա մեջ փայլում են Հոգու կրակով։ Նրանք միշտ պատրաստ են և անհամբեր սպասում են Փեսայի վերադարձին։ Անգամ դժվարին ժամանակներում, միշտ արթուն են Հոգու կրակով, քանզի բավական «պահեստային ձեթ» ունեն իրենց հոգիներում։ Այլ է հիմար քրիստոնյաների վիճակը։ Նրանք ճանաչում են Տիրոջը, սակայն բնավ հոգ չեն անում և չեն պատրաստվում «սպասման գիշերվան»։ Նրանք կզրկվեն հարսանեկան խրախճանքի վայելքներից։

Հետո քայլելով իջանք ձոր և Քասախ գետով գնացինք դեպի Սահմոսավանք: Տեսարանները հմայիչ էին,այդպիսի հիանալի տեսարան ես կյանքում չէի տեսել:Ժայռերից հոսող ջրերը դարձել էին սառցեբյուրեղներ:

Քասախ գետի ափերը հարուստ էին տարբեր բուսատեսակներով :Զորում տարածված էր դաղձի և ուրցի հոտերը:Դեղնած ծառերն ու կարմիրին տվող մասրենիները ներդաշնակ էին դարձնում բնության այդ անձեռակերտ տեսարանը: Մի քիչ դժվար էր հաղթահարել Սաղմոսավանք տանող ճանապարհը, բայց երբ վերջում մեր արջև բացվեց Սաղմոսավանքի անկրկնելի տեսարանը մենք բոլորովին մոռացանք մեր հոգնածությունը:

Դեռ չհասած Սաղմոսավանքին մենք մեր ձեռքերով հավաքեցինք և համտեսեցինք այգիների հյութալի և քաղցրահամ խնձորները :Վանքի տարածքում ընկեր Ազնիվը պատմեց ,որ այն կառուցվել է 13-րդ դարում և ավանդության համաձայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթից նկատելով այս վայրը՝ գալիս է այստեղ և եկեղեցի է կառուցում։  Այնուհետև, նույն տեղում հոգևորականներ հավաքելով սաղմոսներ են երգել։

Սաղմոսավանքի տեսարանը ընդհանրապես նման չէր Համոսավանքի տեսարանին :Մեր հոգնածությունը ամբողջությամբ անցավ երբ ժայռերին նստած վայելեցինք անուշահամ թեյը:

Ես շատ տպավորված եմ այս քայլարշավով և ինձ այդ գործընթացը շատ դուր եկավ Հուսամ դա առաջին և վերջին անգամ չի լինի :Մինչ նոր արշավական պատումներ: