Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ

Խորհրդային Ռուսաստանի գոյության առաջին տարիներին Տերյանը եղել ամենաբարձրաստիճան հայ պաշտոնյան՝Ազգային գործերի հայկական սեկտորի վարիչը: Վահան Տերյանի այդ պաշտոնը ստանձնել է ,որպեսզի իր ժողովրդին փոքրիկ աջակցության հնարավորություն չկորցնելու համար ցուցաբերելու հնարավորությունը չկորցնելու համար:Ասում էին ,որ Տերյանի իբր բոլշևիկյան այս կամ այն վարքագծի մասին: Սակայն մեր օրերում ահագին բան արդեն բացահայտվել է արխիվային փաստաթղթերով, եւ այդ բացահայտումն իրականացրել է Տերյանի ծոռը՝ Գեւորգ Էմին-Տերյանը:
Նաև Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենսբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին։

Ներման աղոտք

Վահան Թոթովենցի«Ներման աղոթք» պատմվածքը պատմում է մի  տղայի մասին, որի մայրը աստվածապաշտ էր:Մայրը որդուն սովորեցնում էր հավատալ և վախենալ Աստծուց:Նրանք ամեն անգամ գնում էին աղոտքի:Տղան իր ամբողջ մանկությունը անցկացնում էր միայնակ ,ոչ ոքի հետ չեր շփվում նա վստահում էր միայն Զարուհուն ոմ սիրում էր:Տղան այնքան է սիրում աղջկան ,որ իր համար գողություն է կատարում և համբուրում :Մայրը իմանալով գողության մասին զայրանում է որդու վրա:Նա տարավ տղային մեղքերի թողության: Տղան  իրեն մեղավոր էր զգում ոչ թե խնձորները գողանալու, այլ աղջկան համբուրելու համար։ Նա արտասվում է, իսկ մայրը կարծում է, որ տղան արտասվում է, քանի որ գողություն է արել։

Պատմվածքը ցույց է տալիս, որ ամեն մարդու համար տարբեր նշանակություն ունի մեղք ասածը և ոչ միայն մեղքը այլ կարող է  լինել վատը կամ լավը:Կոնկրետ այստեղ մոր համար մեղքը գողություններ իսկ տղայի համար աղջկան համբորելը: Կարծում եմ, որ ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչի համար իրեն զգա մեղավոր և ոչ ոք չպիտի ստիպի մյուսին ներում խնդրել իր արածի համար, եթե անողը իրեն դրա համար մեղավոր չի զգում։

Աղբյուր

Հավաքից հավաք

2021-2022 ուս. տարի

Առաջին տարին է ,որ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի »կրթահամալիրում:Ուսումնական տարին լի էր նախագծերով :Կատարել եմ տարբեր թարգմանություններ, հետազոտական նախագծեր,ընթերցողական աշխատանքներ: Մեծ հաճույքով կատարել եմ թարգմանական աշխատանքներ: Թարգմանել եմ չինարենից հայերեն ,ռուսերենից հայերեն և անգլերենից հայերեն:

Թարգմանական

ընդհանուր աշխատանքներ

Ընթերցողական

հետազոտական

Լրացուցիչ

Գործնական քերականություն

Անդրե Մորուա «Մանուշակներ ամեն չորեքշաբթի»

Անդրե Մորուա « Մանուշակներ ամեն չորեքշաբթի »մի փոքրիկ նովել էր ,որտեղ պատմում է թատրոնի դերասանուհու կյանքի փոքրիկ մի դրվագ:Դերասանուհու անունը Ջենի է այն պատմում է իր սիրո մասին:Այս պատմվածքում հեղինակը պատմում է թե ինչպիսի կեցվածք է ունեցել դերասանուհին նաև պատմում է նրա նվիրվածությունը թատրոնին:Նա շատ ինքնավստահ ,խելացի ,գեղեցիկ և ուժեղ կին էր:
Ժամանակ անց մի երիտասարդ տղա է հայտնվում ով սիրահարվում է Ջենիին :Բայց քանի որ նա համարձակություն չուներ խոստովանելով ,որ սիրում է Ջենիին որոշում է ամեն չորեքշաբթի մանուշակներ է բերում և թողնում պահակի մոտ ասելով որ՝  «Օրիորդ Ջենի Սորբիեի համար է»:
Դերասանուհուն այդ ամենը դուր է գալիս և նա կես տարի անց որոշում է տղային հրավիրել ետնաբեմ:
Այդ օրվանից հետո նա այլևս տղային չի տեսնում: Աղջիկը անհանգստացավ, կարծես ընտելացել էր այն մտքի հետ որ ամեն չորեքշաբթի մանուշակներ կստանա ինչ որ անծանոթից։Տարիներ հետո դերասանուհին ունենում է հանդիպում գնդապետը հետ: Պարզվեց նա այդ խորհրդավոր երիտասարդի հայրն էր ով հայտնեց Ջենիին որ տղան մահացել է, ասելով ՝  նա ասել է իր քրոջը. «Հեռանալով ես կխուսափեմ այս անհույս կրքից կամ մեծ բաների կհասնեմ…և այդ ժամանակ…»։
Տղան որոշել էր գնալ Մադագասկար ,որպեսզի մոռանա իր սիրո մասին նաև որպեսզի ավելի մեծ շնորհների հասնի և այլևս չվախենա մոտենալ աղջկան:Սակայն  տղան մահանում է և հայրը տղայի նամակները տվեց Ջենիին որոնք ուղված  էին իրեն բայց այդպես ել չհասան նրան:Դերասանուհին հարցնում է հորից թե որտեղ է գտնվում տղայի գերեզմանը:Այդ օրվանից նա ամե  չորեքշաբթի գնում է անծանոթի գերեզման ,իր հետ վերցնելով մի փունջ մանուշակ, անկախ նրանից զբաղված էր նա թե ոչ:

Պատմվածքը շատ հուզիչ էր:Սյուժեի շատ հետաքրքիր և անսպասելի էր:Հեղինակը պարզ ցույց տվեց ,որ պետք է ապրել ներկայով,երբեք այսորվա գործը չթողնել վաղվան:Երբեք պետք չէ ափսոսալ չարածների համար ,այլ նոր գործողություններով շտկել այն:Երբեք մի հանդձնվեք և գնացեք,ձգտեք ձեր երազանքներին:

Աղբյուր

ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ

Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
Լույսի խտուտից զարթնած սարերը,—
Իրար շալակած սարը բարձրացան
Իրար պաղ ու շոգ շնչառությունից
Քրտնած սարերը:
Միջօրեի հետ շտկեցին իրենց—
Իրենց ինքնության խորք ու ձևերով—
Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
Իրար կռնակի կռթնած սարերը:
Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
Եվ մոտենալով սիրտ տվին իրար—
Իրար շվաքից խրտնած սարերը…
Իրիկնաժամի մշուշների հետ
Իրար շալակած իջնում են սարից
Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:

Այս բանաստեղծության մեջ Համո Սահյանը պատմում է, թե նչպես է օրը բացվում, մինչև արևի մայր մտնելը:Այս բանաստեծության մեջ Սահյանը կարողացել է միաժամանակ ցույց տալ, ներկայացնել երեք նկար՝ լուսաբաց, կեսօր, մայրամուտ: Ինձ  դուր եկավ ,,Բացվող օրվա հետ,, բանաստեղծության մեջ ինչպես է նկարագրում սարերի ապրած օրը։Ամեն ժամի նրանք տարբեր են լինում,այստեղ նրանք ոնց-որ կենդանի լինեն և ապրեն մարդու նման։

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Համո Սահյանը այս բանաստեղծության մեջ գրում է, որրպեսզի ամանակը նրան տանի առաջ։ Այս բանաստեղծությունը Համո Սահյանի այն բանաստեղծությունից է, որ մարդը կարդալուց կարող է հանգստանալ :Կարդակուց թվում էր թե  հասկանում էի միտքը, սակայն վերլոծեկլուց չգիտես ինչից սսկսես:Այս բանաստեղծության իմաստը այն էր, որ մարդը պետք է ժամանակի հետ զուգընթաց քայլի և ետ չմնա:

Ծիծաղ

Վիլյամ  Սարոյանի «Ծիծաղ պատմվածքը պատմում է մի ուսուցչի մասին .որը պատժել է տղային ծիծաղելու համար :Ուսուցիչը դասերից հետո տղային իր մոտ է կանչում և պարտադրում ծիծաղել իր համար:Տղան կարմրում և ամանչում է,նույնիսկ ամենազվարճալի կատակը նրա դեմքին ժպիտ չի բերում :Տղան չցանկանալով զայրացել ուսուցչուհու կեղծ ծիծաղում է:Նա առանց կանգ առնելուծիծաղում էր այն բաների վրա որոնք լացելու էին:Տեսնելով ,որ ուսուցչի արցունքները ,այդ ծիծաղը վերածվեց լացի:Ուսուցիչը իր հոգու խորքում զգում էր իրեն միայնակ և տխուր: Նա ուզում էր հասկացնել տղային, թե ինչ էր զգում։Հետո նրանք հեռացան՝ տղան իր ճանապարհով, ուսուցչուհին էլ իր ճանապարհով:

Ինձ թվում է, որ համ տղան համ էլ ուսուցչուհին հասկացան իրենց սխալները: Միգուցե պե՞տք չէր բարձր ծիծաղել ուսուցչուհու ներս մտնելու պահին, իսկ ուսուցչուհին էլ իր հերթին պետք է դասարան մտնելուց առաջ դրսում թողներ իր հոգսերը և ներս գար ժպիտով։Պետք չէ երեխաններին պատժել ,նեղել և հիասթափեցնեն:Այս ամենը իմ կարծիքով  տղայի շատ բան սովորեցրեց

Աղբյուր