Թեստ 7

. Ի՞նչ թվանշանով է վերջանում բնական թվի քառակուսին:

1) 1, 2, 5, 8, 9

2) 1.4, 5, 8, 9

3) 1, 4, 5, 6, 9

4) 1, 2, 5, 6, 9

 2.  6/7, 2/3, 3/4, 5/9 թվերից ո՞րն է տասնորդական կոտորակ:

1)6/7

2)2/3

3)3/4

4)5/9

 3. Ի՞նչպես կփոխվի միանիշ թիվը, եթե նրա գրառմանը ձախից կցագրեք 6 թվանշանը, եղերում

1) կմեծանա 6000-ով ,

2) կմեծանա 6-ով

3) կմեծանա 60-ով 

4) կմեծանա 600-ով

 4. Գտեք թվային միջակայքը, որը ներկայացնում է այն թվերը, որոնք 5-ից մեծ չեն:

1) (0;5)

2) (-∞0, 5]

3) (5:+00)

4) [5:+00)

 5. Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 8:50-ին և տեղ հասավ նույն օրը ժամը 19:25-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին:

1)11 ժ 35ր

2) 11 ժ 25ր

3) 10 ժ 25ր

4) 10 ժ 35ր

6. Գտնել п=3,141592… թվի մոտարկումը պակասուրդով 0,01 ճշտոթյամբ։

1) 3,141

2) 3.142

3) 3,14

4) 3,15

7 Գտնել այն P(x) բազմանդամը, որի համար ճիշտ է

x⁶ – 1 = (x – 1) հավասարությունը։

1) P(x)= x⁵ – 1

2) P(x)= x⁵-x⁴-x³+ x² + x-1

3) P(x)=x⁵+x³+1

4) P(x)=x⁵-x⁴+x³- x² + x-1

Գտնել (a = 3b)($a – b) բազմաանդամի կատարյալ տեսքը:

1) Sa — ab, 1Sah – 36

2) Sa+14ab-36

3) Sa+ab-15ab 36

4) Sa+16ab-362

Առաջին կիսամյակի գնահատականներ

  • Գրականություն -8
  • Մաթեմատիկա -8
  • Անգլերեն -7
  • Պատմություն -8
  • Հասարակագիտություն-9

Մաթեմատիկա առարկայի հետ խնթիրներ այնքանել չունեմ ,սակայն իմ կարծիքով կրթահամալիրում շատ քիչ ժամ է հատկացվել մաթեմատիկային։Իմ կարծիքով շաբաթական երկու ժամը բավարար չէ այն սովորողների համար,ով այլ ուղղություն է ընտրել։Քիչ ժամանակ մաթեմատիկային տրամադրելու դեպքում աշակերտը կարող է նաև չիմանալ սկզբնական մակարդակի գիտելիքներ։Նաև այսօր մեզ ընկեր Արշակը ասեց, որ հանելու են գրատախտակները ինչը շատ սղալ է ,որովհետև միայն գրատախտակով սովորողը կարող է սովորել իսկ ուսուցիչը սովորեցնել։

Աշոտ Վեզիրի Պետրոսյան և Յոհան Կառլ Ֆրիդրիխ Գաուսը

Աշոտ Վեզիրի Պետրոսյանը ծնվել է 1930 թ ին Վարդենիսում, ՀԽՍՀ։ Ավարտել է Դիլիջանի միջնակարգ դպրոցը 1949 թ ին ոսկե մեդալով։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ԵՊՀ ֆիզ մաթ. ֆակուլտետը, որն ավարտել է 1954 թ ին կարմիր դիպլոմով։ Դասավանդել է մաթեմատիկա ԵՊՀ-ում մինչև 1955 թ., երբ ընդունվել է ասպիրանտուրա Մոսկվայի պետական համալսարան հռչակավոր մաթեմատիկոս Լազար Արոնովիչ Լյուստերնիկի ղեկավարմամբ։ 

1957 թ ին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հրավերով վերադարձել է հայրենիք մասնակցելու Հայաստանում հաշվողական տեխնիկայի զարգացման հեռանկարային ծրագրերին։ Աշխատել է նորաստեղծ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտա-հետազոտական ինստիտուտում, ներկայումս՝ Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ ԵրԱԿՀԳՀԻ, սկզբում իբրև գլխավոր ինժեներ, ապա որպես մաթեմատիկական բաժանմունքի վարիչ։ Այդ տարիներին ԵրԱԿՀԳՀԻ-ն դարձավ ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը։ Ա. Վ. Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է նաև իբրև փոխտնօրեն 1963-1965 և տնօրեն 1965-1970 Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնում, որն այժմ հայտնի է իբրև Ինֆորմատիկայի և Ավտոմատացման Պրոբլեմների Ինստիտուտ ԻԱՊԻ։ 

Իր գիտական գործունեության հետ միասին, Ա. Վ. Պետրոսյանը նաև դասավանդել է տարբեր մաթեմատիկայի դասընթացներ Երևանի Պետական Համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետում 1965-1978, լինելով Մաթեմատիկական Ապահովման ամբիոնի վարիչ և Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում 1978-1986։ Նա հեղինակ է բազմաթիվ դասագրքերի, արտոնագրերի, և մենագրությունների հաշվողական մաթեմատիկայի, ալգորիթմական տեղեկատվության տեսության և դիսկրետ մաթեմատիկայի ոլորտներում։ Գիտական աշխատանքները վերաբերում են հաշվողական տեխնիկայի և կիբեռնետիկայի, ԷՀՄ ավտոմատացված համակարգերի նախագծման մաթ. խնդիրներին։ Խմբագրել է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Հաշվողական Կենտրոնի Հավաքածուների 5 հատորներ։ Եղել է գիտական ղեկավար ավելի քան 20 ասպիրանտների որոնք հաջողությամբ պաշտպանել են իրենց թեկնածուական թեզերը, մասնավորապես Գրաֆների տեսության դաշտում։

Յոհան Կառլ Ֆրիդրիխ Գաուսը

Յոհան Կառլ Ֆրիդրիխ Գաուսը ծնվել է 1777 թվականի ապրիլի 30-ին Բրաունշվայգում, աղքատ, աշխատասեր ծնողների ընտանիքում: Նա մկրտվել է դպրոցի մոտ գտնվող եկեղեցում, որտեղ հաճախել է որպես աշակերտ: Գաուսը մանկական հրաշագործ էր: Գաուսի մասին հիշատակումներում, Վոլֆգանգ Սարտերիուս ֆոն Վալտերսհաուսենն ասում է, որ երբ Գաուսը երեք տարեկան էր, նա ուղղեց հոր մաթեմատիկական սխալը, և երբ արդեն յոթ տարեկան էր, ինքնավստահ լուծում էր թվաբանական շարքի խնդիրը ավելի արագ, քան դասարանի 100 ուսանողներից յուրաքանչյուրը։ Նրա մանկությունից կան շատ զվարճալի պատմություններ, իսկ մաթեմատիկական առաջին հիմնարար հայտնագործությունները կատարել է դեռահաս տարիքում։ Նա իր մեծամասշտաբ գործը՝ «Disquisitionses Arithmeticae»-ը, ավարտել է 1798 թվականին, 21 տարեկան հասակում, չնայած որ այն չհրապարակվեց մինչև 1801 թվականը: Այս աշխատանքը հիմնարար էր թվերի տեսության մեջ մինչև օրս, որպես ճիշտ համախմբելու և օբյեկտը ձևավորելու համար։

1796 թվականը ամենաարդյունավետ տարին էր թե՛ Գաուսի, թե՛ թվերի տեսության համար: Նա մշակեց մեթոդ, որի օգնությամբ կարելի էր կառուցել հեպտադեկագոն (17 նիստ ունեցող բազմանկյուն): Նա իր մեծ ներդրումն ունի նաև թվաբանության մեջ:

1796 թվականի ապրիլին նա առաջինն էր, ով ապացուցեց քառակուսային փոխազդեցության օրենքը, որը թույլ էր տալիս որոշել ցանկացած հավասարման արմատների քանակը: Մայիսին նա ապացուցեց ևս մի թեորեմ՝ կապված պարզ թվերի հետ:

Գաուսը բացահայտեց, որ ցանկացած դրական ամբողջ թիվ կարելի է ներկայացնել ամենաշատը երեք եռանկյունային թվերի տեսքով:

Գաուսը ապացուցել է նաև Վեյլի վարկածը, որը 150 տարի ապացույց չուներ:

1801 թվականին Գաուսը հայտարարեց, որ ինքը հաշվարկել է Սերես աստերոիդի ուղեծիրը: Այս ամենից հետո Գաուսը մեծ համբավ ձեռք բերեց: Գաուսի անվան հետ են կապված հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ հասկացություններ։

Հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի մասին

  1. 2-ը և 5-ը մաթեմատիկայի միակ պարզ թվերն են, որոնք ավարտվում են համապատասխանաբար 2-ով և 5-ով:
  2. Միևնույն պարագծով բոլոր ձևերի մեջ շրջանագիծը կունենա ամենամեծ մակերեսը: Ընդհակառակը, միևնույն տարածք ունեցող բոլոր ձևերի մեջ շրջանագիծը կունենա ամենափոքր պարագիծը:
  3. Մաթեմատիկոսները գնահատում են, որ փողկապ կապելու 177147 եղանակ կա: Մնում է միայն կռահել՝ էմպիրիկա՞ն են ստուգել, ​​թե՞ հաշվարկների միջոցով:
  4. 23 և ավելի հոգուց բաղկացած խմբում նրանցից երկուսի ծննդյան տարեդարձ ունենալու հավանականությունը 50%-ից ավելի է, իսկ 60 հոգանոց խմբում այդ հավանականությունը մոտ 99% է:
  5. Զրոն մաթեմատիկայի միակ թիվն է, որը չի կարելի գրել հռոմեական թվերով։
  6. Հավասարության նշանը (=) առաջին անգամ օգտագործել է բրիտանացի մաթեմատիկոս Ռոբերտ Ռոքորդը 1557 թվականին։
  7. 18 թիվը զրոյից բացի միակ թիվն է, որի թվանշանների գումարը երկու անգամ փոքր է իրենից։
  8. 1-ից 100թվերը հավասար է 5050:
  9. Չարլզ Լութվիջ Դոջսոնը քիչ հայտնի բրիտանացի մաթեմատիկոս է, ով իր կյանքի մեծ մասը նվիրել է տրամաբանության ուսումնասիրությանը։ Այնուամենայնիվ, նա հայտնի դարձավ այլ անունով՝ Լյուիս Քերոլ, «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի հեղինակ։
  10. Զրոն գոյություն ունեցող միակ թիվն է որը ունի մի քանի անուն:
  11. Աշխարհում ամենամեծ թիվը ցենտրիոլն է:Վեց հարյուր զրոներով:
  12. Կազինոյում ռուլետկա անիվի բոլոր թվերի գումարը 666 է։ Իսկ Եվրախորհրդարանում կա 666 համարով աթոռ, բայց այն միշտ դատարկ է։ Հին ավանդույթի համաձայն՝ նրանով ոչ ոք չի հետաքրքրվում։