Հին Չինաստան

Սիա-դիանաստիան (夏朝) Պատմության մեջ հայտնի առաջին դինաստիան է (Ք.Ա. 2205 — 1766)։ Ուղղակի գրավոր աղբյուրներ չեն պահպանվել, ավելի ուշ ժամանակներում հիշատակված դինաստիա է, որը երկար ժամանակ պատմաբանների կողմից կասկածի տակ էր դրվում։ Սակայն հնագիտական պեղումները հաստատում են դինաստիայի գոյությունը։

Սիա-դինաստիային հաջորդում է Շանգ-դինաստիան (商朝) (Ք.Ա. մոտ 1570–1066 թթ. այս դինաստան անվանվում էր նաև Յին)։ Այս դինաստիայի գոյատևման դարաշրջանից են հայտնաբերվել առաջին գրավոր վկայությունները, ձեռագրերը և խեցեգրությունները (Խեցիների պատյաններ) , որոնք ռադիոկարբո մեթոդով հնարավոր է դարձել թվագրել։ Այդ ժամանակ արդեն բրոնզ էր ձուլվում, հատվում էին դրամներ, կառուցվում էին հսկա պատեր, ինչպես նաև ձիակառքեր։ Շանգ-Դինաստիայում զարգացած էր բյուրոկրատիան։ Իր ամենահզոր շրջանում այս դինաստիան ազդեցություն ուներ Դեղին գետի միջին և ներքին հոսքերի շրջաններից մինչև այժմյան Լիաոնինգ պրովինցիա և Լանգցզեկյանգ գետի միջին շրջաններ։ Ներկայիս Չենդու քաղաքի տարածքի հնագիտական պեղումներից ստացված գտածոները վկայում են, որ այդ ժամանակաշրջանում զուգահեռաբար գոյություն են ունեցել նաև այլ ինքնուրույն մշակույթներ։ (գտնվել են ոսկուց, բրոնզից և նեֆրիտից պատրաստաված առարկաներ)։

Չժու-դինաստիան (周朝, Ք.Ա. 1045–221 թթ.) ժամանակային առումով բաժանված է եղել երկու մասի՝ Արևմտյան Չոու-դինաստիա, որը գոյություն է ունեցել Ք.Ա. 1045-771 թթ, և Արևելյան Չժու-դինաստիա (Ք.Ա. 770-256 թթ.)։ Վերջինս էլ իր հերթին բաժանված է եղել Գարնանային և աշնանային ժամանակաշրջանի և Մարտնչող թագավորությունենրի ժամանակաշրջանի (戰國時代 Zhànguó Shídài)։ Առաջին՝ Արևմտյան Չոու-դինաստիայի ժամանակաշրջանից հայտնի են միայն ավանդություններ, իսկ Արևելյան Չժու-դինաստիայի մասին պապանվել են այդ ժամանակվա բազմաթիվ փաստաթղթեր։ Չժու դինաստիան հավանաբար բազմազան փոքր ցեղերի միավորում էր, որոնք փոքր պետություներ էին կազմում, իսկ բոլորի ղեկավան էր Չժուն։ Արևմտյան Չժու-ժամանակաշրջանում կայսրության ղեկավարները անվանվում էին արքա (Վանգ 王), իսկ այլ կառավարիչները՝ Գոնգ(公 սովորաբար թարգմանվում է «հերցոգ»)։ Միայն Գարնանային և աշնանային ժամանակաշրջանում են սկսում մյուս տիրակալները իրենց Արքա անվանել, ինչը նշանակումն էր, որ Չժու-տիրակալները կորցրել էին իրենց իշխանությունը։

Սկսած Չժու-ժամանակաշրջանից պատմական իրադարձությունները հնարավոր է դառնում թվագրել և դասակարգել։ Չժու-տիրակալների իշխանության կորստի արդյունքում կենտրոնացված իշխանության ուժը թուլանում է։ Սկզբում կային մոտ 170 փոքր թագավորություններ։ Սրանք չնայած թույլ կապերով էին կապված իրար հետ, սակայն իրար համարում էին միևնույն ժողովրդի մաս, մանավանդ հարևանությամբ ապրող բարբարոսների` քոչվոր ցեղերի պայմանում։ Այս թագավորություններում առկա էին խառնամուսնություններ։ Նրանք պատերազմների ժամանակ հանդես էին գալիս մեկ ճակատով։ Մարտնչող թագավորությունենրի ժամանակաշրջանում գոյություն ունեին ընդամենը 7 թագավորություններ։ Այդ ժամանակներում գյուղատնտեսական առաջընթացին զուգընթաց երկրի բնակչությունը սրընթաց աճում է։ Ստեղծվում են պողպատյա զենքեր։ Չժու-ժամանակաշրջանը Չինական մեծ փիլիսոփայության ծաղկման դարաշրջան էր։

Աշխարհի հրաշալիքների թվին է պատկանում Չինական պարիսպը, որը տեղացիներն անվանում են «Չինական պետության պատառիկներն իրար միացնող աստվածային թել»:

Այն իսկապես հսկայական է: Նույնիսկ ոմանք պնդում են, որ տիեզերքից էլ է երևում: Մինչ այժմ Չինական պարսպի երկարության մասին գիտնականները վիճաբանում են, ընդհանուր առմամբ այդ թիվը տատանվում է 4000-5000 կմ-ի միջև: Այս պատի լայնությունն այնքան է, որ իրար կողքի հանգիստ կարող են անցնել հինգ ձիավոր:

Ընդունված է համարել, որ երկրի ողջ հյուսիսային սահմանի երկայնքով անցնող Չինական պարիսպը կառուցվել է թշնամիների ներխուժումից Չինաստանը պաշտպանելու համար: Սակայն միշտ չէ, որ այն փրկել է երկիրը: Օրինակ` այս պարիսպը արգելք չհանդիսացավ Չինգիզ խանի փորձառու զորքի համար: Պարսպի գրավման վերջին հաջող փորձը կատարվել է 1933թ.-ին, երբ Չինաստանի տարածք ներխուժեցին ճապոնացիները:

Մինչ օրս վիճարկվում են Չինական պարսպի շինարարության և նշանակության մասին ավանդական պատկերացումները: Առաջ քաշված նոր վարկածներից մեկի համաձայն` այս հսկայական շինության ճարտարապետները եղել են ոչ թե չինացիները, այլ մեզ անհայտ քաղաքակրթության ներկայացուցիչներ:

Հին չինական տեքստերում բազմաթիվ հիշատակումներ կան իմաստուն և մարդասեր «երկնքի որդիների» մասին, սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ այսպես ավելի ուշ սկսել են անվանել նաև կայսրերին:

Եվս մի հետաքրքիր վարկած է առաջարկում  ռուս ինժեներ-էլեկտրոֆիզիկոս Վլադիմիր Կորոբեյնիկովը, ըստ որի այլ մոլորակներից եկվորներին և նրանց հաջորդներին հարկավոր էր գերհեռավոր միջգալակտիկական կապ ինչպես իրենց մոլորակի բնակիչների, այնպես էլ հնարավոր այլ քաղաքակրթությունների հետ և հենց այս նպատակով էլ կառուցվել են Մեծ չինական պարիսպը և եգիպտական բուրգերը Գիզայում: Սրանք ինքնատիպ ընդհանուր միջգալակտիկական «ռադիոկայանի» մասեր են, որոնց օգնությամբ Երկրից ազդանշաններն ակնթարթորեն հասնում էին տիեզերքի ցանկացած կետ:

Մի բան ակնհայտ է, այս պարիսպը անգնահատելի նշանակություն ունի չին ժողովրդի համար: Ժողովուրն այն անվանում է նաև «Արցունքի և տառապանքի պատ»: Այս պատն իր մեջ անմահացնում է շինարարության աշխատանքներին մասնակցած միլիոնից ավել չինացիների կյանք: Այս վերջին փաստով էլ պայմանավորված է այս ժողովրդի մեջ ամրացած պարսպի ևս մեկ անվանումը՝ «Աշխարհի ամենաերկար գերեզմանոց»:

Անանիա Շիրակացի

605/610 թ., Շիրակի Անանեաք կամ Շիրակավան գյուղ     685/690 թ.Անանիա Շիրակացին վաղ միջնադարի մաթեմատիկոս էր, տոմարագետ, աստղագետ, աշխարհագետ, փիլիսոփա, օդերևութաբան: Նա առաջինն է կայուն հիմքերի վրա դրել ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում:Անանիա Շիրակացու արձանը Երևանի Մատենադարանի առջև

Շիրակացին, Դպրեվանքի դպրոցում նախնական կրթություն ստանալով, որոշեց նվիրվել համրողական արվեստի՝ մաթեմատիկայի ուսումնասիրմանը: Նա համոզված էր, որ ամեն ինչի հիմքում թվերն են, իսկ համրողական արվեստը համարում էր բոլոր գիտությունների հիմքը: Մեզանից ավելի քան 1300 տարի առաջ, երբ աշխարհում հմուտ մասնագետներն ու ուսուցիչները շատ քիչ էին, ուսումը շարունակելու, գիտելիքները խորացնելու միակ միջոցը ճամփորդելն էր ու հեռավոր երկրներում ուսուցիչ գտնելը: Շիրակացին այդպես էլ վարվեց:Ընդհանուր առմամբ` նա արտասահմանում ճանապարհորդեց և սովորեց 11 տարի, որից 8-ը՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոս Բյուզանդացու դպրոցում: Ուսուցչի հարուստ գրադարանը Շիրակացու համար դարձավ երկրորդ ուսումնարանը: Հայ երիտասարդը, մաթեմատիկայից բացի, ուսումնասիրեց նաև պատմություն, բժշկագիտություն, աշխարհագրություն և այլ գիտություններ: Ուսումնառությունն ավարտելուց հետո Շիրակացին շտապեց վերադառնալ Շիրակ և  դպրոց բացեց, որտեղ գալիս էին սովորելու Հայաստանի տարբեր վայրերից:Անանիա Շիրակացին ոչ միայն սովորեցնում, այլև դասագրքեր էր ստեղծում, որոնք այնուհետև բազմացնում էին՝ մեկը մյուսից արտագրելով:Հարյուրամյակներ շարունակ հայ երեխաներն ու պատանիները մաթեմատիկան սովորել են Շիրակացու խնդրագրքով, որտեղ ամփոփված խնդիրները նաև հետաքրքիր տեղեկություններ էին պարունակում պատմությունից, աշխարհագրությունից, տարբեր արհեստներից ու ժամանակին բնորոշ առօրյայից: Որոշ խնդիրներ ունեին զվարճալի բնույթ և կոչվում էին խրախճանականներ: Անանիա Շիրակացու կարևոր աշխատություններից են ժամանակի ճշգրիտ հաշվարկմանը ծառայող տոմարական հաշվումների աղյուսակներն ու բոլորակները (աստղագիտական աղյուսակներ), որոնք տվյալներ են պարունակում ոչ միայն հայկական, այլև քաղաքակիրթ մյուս ժողովուրդների տոմարական համակարգերից:Իր աստղագիտական աշխատություններում Անանիա Շիրակացին քննության է առել Արեգակի, Երկրի, Լուսնի, աստղերի վրա և Տիեզերքում տեղի ունեցող երևույթներ: Նա համոզված էր, որ Երկիրը գնդաձև է, պարզել է, որ լույսի տարածման արագությունը շատ ավելի մեծ է, քան ձայնինը, գտնում էր, որ Լուսինը սեփական լույսից զուրկ, պինդ մարմին է, որը երևում է Արեգակի ճառագայթների անդրադարձմամբ, իսկ նրա վրա երևացող մութ բծերը մակերևութային անհարթություններ են: Շիրակացին բացատրել է նաև Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումները: Ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները նա համարել է Լուսնի ազդեցության արդյունք: Համեմատական դատողություններով եզրակացրել է, որ Արեգակը մեծ է թե՜ Լուսնից, թե՜ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա: Շիրակացին նշել է նաև աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ, մասնավորապես՝ նավագնացության ժամանակ աստղերով կողմնորոշվելու և Արեգակի դիրքով օրվա ժամերը որոշելու եղանակը:Շատ հետաքրքրական են նաև թանկարժեք քարերին, չափ ու կշռին, ֆիզիկայի և օդերևութաբանության տարբեր հարցերի վերաբերող նրա ուսումնասիրությունները:Անանիա Շիրակացու հուշարձանները կանգնեցված են Մատենադարանի և Երևանի պետական համալսարանի առջև: ՀՀ-ում սահմանվել է Անանիա Շիրակացի մեդալ, որով պարգևատրվում են գիտության և մշակույթի բնագավառում ակնառու ձեռքբերումների համար:

Հայաստան 16-17դարեր

Կասպից ծովից հարավ-արևմուտք՝ Իրանի Արդեբիլ քաղաքում շեյխ Սեֆիրը հիմնեց կրոնական-ռազմական համայնք։ Այն ակ-կոյունլուներին պարտության մատնեց, գրավեց մայրաքաղաք Թավրիզը և հիմնեց Սեֆեյանների պետությունը։ Նրանք գրավեցին նաև Շիրվանը, Իրանը, Հայաստանը և հասան Բաղդադ։

Փոքր Ասիայի արևմտյան մասում 1299 թվականին հիմնադրվեց Օսմանյան պետությունը։ Օգտվելով Բյուզանդիայի թուլացումից՝ նրանք գրավեցին այն։ 1453 թվականին գրավեցին Բյուզանդիայի մայրաքաղաքը և տիրացան կայսրության տարածքին։ Նրանքգրավեցին Տրապիզոնի կայսրությունը, Կիլիկիան, Բալկանյան թերակղզին, Փոքր Ասիան։ Դրանից հետո տեղի ունեցավ ունեցավ թուրք-պարսկական պատերազմը Հայաստանի և Մերձավոր Արևելքի համար։

Օսմանյան սուլթան Սելիմ Ահեղը 1512 թվականին մեծ զորքով արշավեց դեպի արևելք՝ Սեֆեյաններին կասեցնելու համար։ Չալդրանի պատերազմում սեֆյան շահ Իսմայիլը պարտության մատնվեց և նրանք գրավեցին Թավրիզը։

Պատերազմական գործողությունները հիմնականում տեղի էին ունենում Հայաստանում։ Ավերվում էին քաղաքներն ու գյուղերը, տնտեսությունը քայքայվում է, բնակչությունը գերևարվում է։

1550 թվականին պարսիկները արշավում են Օսմանյան կայսրության դեմ՝ նորից Հայաստանում։ Վերացվում են բոլոր բնակավայրերն ու ցանքատարածությունները։

1555 թվականին Ամասիայում Օսմանյան և Սեֆեյան տերությունների միջև կնքվում է հաշտություն։ Պայմանագրի համաձայն՝ դադարեցվում էին պատերազմները։ Թուրք-պարսկական սահմանագիծն անցնելու էր Հայաստանով՝ այն 2 մասի բաժանելով․ արևմտյանը օսմաններին, արևելյանը՝ պարսիկներին։ Բայց այդ պայմանագիրը կարճատև էր։

Շուտով օսմանները կրկին արշավեցին Պարսկաստան։ Գրավեցին հսկայական տարածքներ։ Իրանը որոշ դիմադրություն ցույց չկարողացավ տալ։ Գահ բարձրացած շահ Աբասը 1590 թվականին շտապեց հաշտություն կնքել նրանց հետ՝ զիջելով շատ տարածքներ, դրա հետ մեկտեղ Այսկովկասն ու Ատրպատականը։ Նա այդ խաղաղ ժամանակը օգտագործեց բանակ կազմավորելու համար։ Նա առևտրական կապեր հաստատեց Ռուսաստան և արևմտյան երկրների հետ, նրանք էլ օգնեցին, որ զինի բանակը ։ Ավելացվեցին թնդանոոթներ։

1603 թվականին շահ Աբասը օգտագործեց հարմար առիթը, որպեսզի վերամիավորի կորցրած տարածքները, հարձակվում է Թավրիզի վրա և գրավում այն։ Անցնելով Արաքս գետը նրանք մտնում են Ջուղա, հետո Նախիջևան, ապա գրավում Երևանի բերդը։ Պարսիկները հայերին էին տանում առաջին գիծ, ստիպում խրամատ փորել։

1604 թվականին թուրքական սուլթանը նոր բանակ ուղարկեց շահ Աբասի դեմ։ Շահ Աբասն էլ վճռեց ամայացնել նրա ճանապարհին ընկած բնակավայրերը՝ բնակչությանը փոխադրելով Իրանի խորքեր։ Դրանով օսմանյան բանակը կզրկվեր պարենից, օթևանից և չէր կարողանա շարունակել արշավանքը։ Որակյալ հայ երկրագործներն ու արհեստավորները բռնագաղթի միջոցով պետք է նպաստեին Իրանի տնտեսության զարգացմանը։

Հայերի տեղհանությունը սկսվեց 1604 թվականի օգոստոսին։ Հրամայված էր հրդեհել բոլոր գյուղերը, խոտի և հացաբույսերի դեզերը։ Գաղթեցվում էր մոտ 300 հազար բնակչություն։ Հայ բնակչությունը  բազմիցս փորձեց չենթարկվել բռնագաղթին, բայց դրանք դաժան պատժամիջոցներ էին լինում։ Պարսկական բանակը հաշվեհարդար տեսավ Գառնի գյուղի նկատմամբ, որն ըմբոստացել էր։ Լուր ստանալով, որ օսմանյան բանակը արդեն մտել է Արարատյան դաշտ՝ շահ Աբասը հչամայում է գաղթեցվող  բնակչությանը արագորեն փոխադրել Արաքսի աջ ափը։ Գետանցման ժամանակ մեծ թվով բնակչություն խեղդվում է ջրում։ 1606 թվականի վճռական ճակատամարտում պարտություն կրելով, օսմանյան կողմը համաձայնում է հաշտության, որով վերահաստատվում է Ամասիայի պայմանագիրը։ Թուրք- պարսկական պատերազմներն ավարտվում են 1638 թվականին։ 1639 թվականին Օսմանյան կայսրության և Սեֆեյան Պրսկաստանի միջև կնքված Կասրե-Շիրինի պայմանագրով՝ Հայաստանը կրկին բաժանվում է երկու ախոյան տերությունների միջը, որը պահպանվում է մինչև 19-րդ դարի սկիզբ

Հայաստանը 15րդ դարում

Լենկթեմուրի արշավանքները Հայաստան

Միջինասիական զորապետ Լենկթեմուրը (Կաղ Թեմուր) XIV դ. վերջին ստեղծել էր մի ընդարձակ պետություն, որի մայրաքաղաքն էր Սամարղանդը։ Պարսկաստանի մեծ մասը գրավելուց հետո նրա բանակները ձեռնամուխ եղան  նոր նվաճումների։ Լենկթեմուրի զորքերը 1386թ. անցան Երասխ գետը և մտան Սյունիք։ Առաջ շարժվելով Այրարատյան դաշտով՝ նրանք ասպատակեցին շրջակա բնակավայրերը։

Հաջորդ տարում Լենկթեմուրի զորքերը կրկին ավերածություններ գործեցին՝ ահ ու սարսափ տարածելով ամենուր։Դաժանությունների դիմելով՝ նրանք ցանկանում էին ահաբեկել բնակչությանը և նրան զրկելդիմադրողականությունից։ Բայց դա էլ չօգնեց։ Լենկթեմուրի զորքերն այդպես էլ չկարողացան ընկճել Սասունիլեռնականներին, իսկ Վանի բնակիչները համարձակորեն մերժեցին անձնատուր լինելու պահանջը։ Թշնամինքաղաքը գրավեց երկարատև պաշարումից և մեծաթիվ զոհեր տալուց հետո։ Կատաղած Լենկթեմուրը հրամայեց գերիտանել փրկված կանանց ու երեխաներին, իսկ ողջ մնացած տղամարդկանց ցած գլորել Վանի բերդի ժայռից։Սպանվածների կույտն այնքան բարձրացավ, որ վերջին նետվածները ողջ էին մնում։

Վերջին անգամ Լենկթեմուրի զորքերը Հայաստան ներխուժեցին XV դ. սկզբին՝ շարունակելով ավերել երկիրը ևկողոպտել բնակչությանը։ 1402թ. Լենկթեմուրի զորքերը ծանր պարտության մատնեցին օսմանյան սուլթանԲայազետին Անգորայի ճակատամարտում։ Միայն Սեբաստիայում նրանք կենդանի թաղեցին ավելի քան 4000 մարդու։ Սակայն արյունարբու բռնակալը 1405թ. մահացավ, նրա աշխարհածավալ պետությունը սկսեց քայքայվել,իսկ շրջակա երկրներն էլ կարճ ժամանակով ազատվեցին Նոր արհավիրքներից։

Քաղաքական և տնտեսական կացությունը

Լենկթեմուրի մահվան լուրը (1405թ.) ցնծությամբ է ընդունվում նվաճված ժողովուրդների կողմից։ Նա ստեղծել էրանծայրածիր մի պետություն, որը նրա մահից հետո սկսեց արագորեն քայքայվել։ Նրա ժառանգների միջև ծայր առանգահակալական արյունալի կռիվներ, որոնցից օգտվեցին կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական ցեղերիառաջնորդները։ Սրանք դեռևս XIII դ. վերջին Միջին Ասիայից ներգաղթել էին Փոքր Ասիա և Հայաստան։ Նրանցդրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներ, ինչից և ծագել են այդ ցեղերի անունները։

Լինելով քոչվոր անասնապահ ցեղեր՝ նրանք ժամանակին օգտվում էին մոնղոլ տիրակալների հովանավորությունիցև իրենց ոչխարների հոտերով շրջում էին նրանց տերության արևմտյան երկրամասերով։ Միաժամանակ նրանցզինված ջոկատներն զբաղվում էին նվաճված ժողովուրդներին թալանելով և ահաբեկելով։

Դեռևս XIV դ. կարա-կոյունլուները և ակ-կոյունլուները ստեղծեցին իրենց իշխանությունները, որոնք ուժեղացան XV դ. սկզբին՝ Լենկթեմուրի մահից հետո։ Նրանց միջև մրցակցություն սկսվեց Հայաստանին և նրա հարևան երկրներինտիրելու համար։ Լենկթեմուրի հետնորդների և ակ-կոյունլուների դեմ պայքարում հաղթանակեց կարա-կոյունլուցեղի առաջնորդ Կարա Յուսուֆը, որի օրոք նրա իշխանությունը վերածվեց ուժեղ տերության (1410-1468); Վերջինիսմայրաքաղաքն էր Թավրիզը։ Տերության մեջ էին մտնում Հայաստանը, Ատրպատականը, Իրանը և Վրաստանը։

Կարա Յուսուֆը, դառնալով մի մեծ տերության տիրակալ, հարազատ մնաց իր քոչվորական կենցաղին։ Նա գահն անվանապես հանձնեց որդուն, իսկ ինքը Թավրիզից տեղափոխվեց Բագրևանդ գավառի Վաղարշակերտ (Ալաշկերտ) ամրոցն ու այն դարձրեց իր նստավայրը։ Այստեղ էր հաստատվել կարա-կոյունլու ցեղախմբի ամենամարտունակցեղը, որի առաջնորդն էր Կարա Յուսուֆը։ Նրա իշխանության տարիները՝ համեմատած Լենկթեմուրի և նրահաջորդների հաճախակի կրկնվող արշավանքների ժամանակաշրջանի հետ, հայերին թվում էին խաղաղ։ ԹովմաՄեծոփեցի պատմիչն անգամ գրում է, թե այդ տարիներին Հայաստան աշխարհում խաղաղություն և շենություն էրտիրում։

XV դ. 20-30-ական թթ. պարբերաբար կրկնվող պատերազմների, գաղթերի ու տեղահանությունների,գերեվարության, ինչպես նաև բնական աղետների (մորեխ, անբերրիություն) ու հաճախակի կրկնվող սովիհետևանքով Հայաստանի մի շարք գավառների բազմաթիվ բնակավայրեր լքվեցին։ Նվազեց բնակչության թիվը։

Ամենայն Հայոց կաթողիկոսության վերահաստատումը Էջմիածնում

XV դ. առաջին կեսին, երբ արդեն ընկել էր Կիլիկիայի հայկական թագավորությունը, իսկ բուն Հայաստանումպահպանվում էին միայն հայկական իշխանությունների բեկորները, Սիս քաղաքում գտնվող Հայոցկաթողիկոսությունը հայտնվել էր գրեթե անպաշտպան վիճակում։ Վերջինիս վիճակն ավելի ծանրացավ, երբ 1426թ.Կոստանդին իշխանն իր հազարավոր հպատակներով Կիլիկիայից տեղափոխվեց Կիպրոս։ Ստեղծված պայմաններում հայ բնակչության և հոգևորականության մեծ մասի մոտ առաջացավ Ամենայն Հայոցկաթողիկոսությունը կրկին Սուրբ Էջմիածին տեղափոխելու խնդիրը։ Երևանը դարձել էր Արևելյան Հայաստանիքաղաքական ու վարչական կենտրոնը, դրանով իսկ անհրաժեշտ դարձնելով կաթողիկոսության վերահաստատումնԷջմիածնում։

Էջմիածնում «թագավորական աթոռն ու կաթողիկոսական գավազանը» վերականգնելու խնդիրը բարձրացվել էրՍյունյաց միտրոպոլիտ և պատմիչ Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Նման ծրագիր են ունեցել Հովհան Որոտնեցին ևԳրիգոր Տաթևացին։ Պատճառն այն էր, որ Կիլիկիայի հոգևոր գործիչների մեծ մասը տրամադիր էր միաբանվելուՀռոմի կաթոլիկ եկեղեցու հետ՝ ակնկալելով նրա օժանդակությունը։ Սին հույսեր էին փայփայվում, որ քրիստոնյաԵվրոպան կպաշտպանի հայերին մահմեդականների բռնաճնշումներից

Կիլիկիա

Կիլիկիան Փոքր Ասիայի հարավ– արևելքում էր: Այն չափազանց բարենպաստ դիրք ուներ: Հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները: Կիլիկիայի տարածքը բաժանված էր երեք մասի. հյուսիս– արևելքը կոչվում էր Լեռնային Կիլիկիա, հարավարևելյան շրջանները հայտնի էին Դաշտային Կիլիկիա անունով, իսկ արևմտյան մասը՝ Քարուտ Կիլիկիա: Լեռնանցքները և կիրճերը պաշտպանական ամուր պատնեշներ էին ստեղծում: Եթե թշնամուն նույնիսկ հաջողվում էր ներխուժել Կիլիկիա, ապա բնակիչները կարող1անում էին փակել նրանց վերադարձի ճանապարհները և զգալի կորուստներ պատճառել: Հարավում ընկած Միջերկրական ծովը ոչ միայն բնական պատնեշ էր, այլև առևտրական կապերի հնարավորություն էր ընձեռում:Կիլիկիայի տարածքը տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման նպաստավոր պայմաններ էր ապահովում:

Կիլիկիան Փոքր Ասիայի հարավ– արևելքում էր: Այն չափազանց բարենպաստ դիրք ուներ: Հարավից սահմանակից էր Միջերկրական ծովին, հյուսիսում նրա սահմանները հասնում էին մինչև Տավրոսի լեռները: Կիլիկիայի տարածքը բաժանված էր երեք մասի. հյուսիս– արևելքը կոչվում էր Լեռնային Կիլիկիա, հարավարևելյան շրջանները հայտնի էին Դաշտային Կիլիկիա անունով, իսկ արևմտյան մասը՝ Քարուտ Կիլիկիա: Լեռնանցքները և կիրճերը պաշտպանական ամուր պատնեշներ էին ստեղծում: Եթե թշնամուն նույնիսկ հաջողվում էր ներխուժել Կիլիկիա, ապա բնակիչները կարողանում էին փակել նրանց վերադարձի ճանապարհները և զգալի կորուստներ պատճառել: Հարավում ընկած Միջերկրական ծովը ոչ միայն բնական պատնեշ էր, այլև առևտրական կապերի հնարավորություն էր ընձեռում:Կիլիկիայի տարածքը տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման նպաստավոր պայմաններ էր ապահովում:

Հայաստանից դուրս ստեղծված հայկական պետական կազմավորումներից ամենակենսունակը եղավ Ռուբինյան իշխանությունը: 1080 թ. հայ իշխան Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց հայկական նոր իշխանություն, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան: Նա ապստամբություն բարձրացրեց Բյուզանդիայի դեմ և կարճ ժամանակահատվածում բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի մասը: Ռուբենին հաջորդեց նրա որդի Կոստանդինը (1095–1100 թթ.): Այսպես նորաստեղծ հայկական իշխանության շրջանակներում լուծվեց քաղաքական կարևորագույն մի խնդիր՝ գահաժառանգության հարցը: 1098 թ. Կոստանդինը բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի ամենանշանավոր՝ Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն:  Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ինչպես Բյուզանդիան, այնպես էլ սելջուկները: Կոստանդինը ստիպված էր պայքարել երկու թշնամիների դեմ: Սակայն խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով նրանց ուշադրությունը շեղեց Կիլիկիայից: Դա հնարավորություն տվեց հայերին ամրապնդելու և ընդարձակելու նորաստեղծ իշխանությունը: Խաչակիրների հետ սկսեցին համագործակցել Կիլիկիայում հաստատված հայ իշխանները: Սակայն խաչակիրների և հայերի փոխհարաբերությունները միշտ չէ, որ բարեկամական էին:

Թորոս Առաջին. (1100-1129թթ.): Նա Կիլիկյան Հայաստանի սահմաններն ընդարձակեց դեպի հարավ, 1104 թ. գրավեց Սիս և Անավարզա (Անաբարզա, Անարզաբա) քաղաքները՝ վերջինս դարձնելով մայրաքաղաք: Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին 1107 թ. Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին և դուրս քշեցին երկրից:

Լևոն I– ը (1129–1137 թթ.): Նա ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը: Այստեղ հայերը բախվեցին խաչակիրների և բյուզանդացիների հետ: Խաչակիրներն առաջին արշավանքի ժամանակ Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները խլել էին սելջուկներից և հաստատվել այնտեղ: Լևոնը բյուզանդացիներից գրավեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքները: Երկարատև ու համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասան մինչև Միջերկրական ծով:

Թորոս II– ը (1145–1169 թթ.) իր շուրջը համախմբված հայկական փոքրաթիվ զորախմբով պայքար սկսեց բյուզանդացիների դեմ: Մի քանի տարվա ընթացքում նա գրավեց Վահկան, Անավարզան, Մսիսը, Տարսոնը: 1152 թ. Կիլիկիա մտավ բյուզանդական մի մեծ բանակ, որին միացան նաև Արևմտյան Կիլիկիայի հայ իշխանների տրամադրած զորքերը և պաշարեցին Մսիս քաղաքը: Մթության քողի տակ Թորոսը հակահարձակման անցավ և ջախջախեց բյուզանդական զորքերը: Թորոս II– ը նշանակալից գործ կատարեց: Նա վերականգնեց հայկական պետությունը և ստեղծեց 30 հազարանոց բանակ: Նրա օժանդակությամբ 1151 թ. հայոց կաթողիկոսության մշտական նստավայր դարձավ Հռոմկլա բերդաքաղաքը:

Մլեհ (1169–1175 թթ.):  Այդ ժամանակ Դաշտային Կիլիկիայի մի մասը դեռևս Բյուզանդիայի տիրապետության տակ էր: Իսկ արևելյան մի քանի շրջաններ պատկանում էին խաչակիրներին: Երկրի հետագա ամրապնդման համար անհրաժեշտ էր ծովեզրյա բոլոր շրջաններն ազատագրել հույներից և խաչակիրներից: Այդ դժվարին խնդիրն իրագործելու համար Մլեհը դաշնակցեց Հալեպի ամիրայի հետ: Նա խաչակիրներից հետ վերցրեց Դաշտային Կիլիկիայի արևելյան շրջանները, Բյուզանդիայից ազատագրեց Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները և ծովափնյա շրջանները: Մլեհը բարեկարգեց Սիսը և 1173 թ. դարձրեց երկրի մայրաքաղաք: Նրա վարած քաղաքականությունը և կատարած բարեփոխումները նպաստեցին հայոց պետության ամրապնդմանը և հզորացմանը: Սակայն այդ քաղաքականությունից, հատկապես իսլամական երկրների հետ դաշնակցելու քայլերից դժգոհ բարձրաստիճան հոգևորականները և իշխանները դավադրություն կազմակերպեցին և սպանեցին նրան:

Քսենոփոն

Քսենոփոնը հին հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ էր։ Նրա գրական ստեղծագործություններից առավել հայտնի են «Անաբասիս» և «Կյուրոպեդիա» աշխատությունները, որոնք, ի թիվս այլ արժանիքների, եզակի տեղեկություններ են պարունակում Հայաստանի մ.թ.ա. VI-IVդդ. պատմության վերաբերյալ։Ք.ա. 401 թ. պարսից արքայի դեմ ապստամբում է նրա եղբայր Կյուրոս Կրտսերը, սակայն նա պարտվում է և սպանվում վճռական ճակատամարտում: Նրա զորքերի մեջ էր գտնվում հույն վարձկանների 10-հազարանոց (բյուր) մի զորաբանակ: Վերջինս Կյուրոսի սպանությունից հետո ստիպված էր երկիր վերադառնալ ոչ թե եկած երթուղով, որը բռնված էր պարսկական զորքերով, այլ նահանջել դեպի Սև ծովի ափերը Միջագետքի և Հայաստանի վրայով: Այդ զորաբանակի հրամանատարներից էր հույն գրող և զորավար Քսենոփոնը, հենց այդ ժամանակ էլ նա իր աշխատության մեջ նկարագրել է Հայաստանը։
…Այնտեղ (Հայաստանում) կային նաև ցորեն ու գարի և ընդեղեն և կրատերների (կավե անոթ) մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր,-ասել է Քսենոփոնը։

Հայաստանի այդ ժամանակվա սատրապ Երվանդը, որ ամուսնացած էր Աքեմենյան արքայադստեր հետ, շարունակում էր միաժամանակ ներկայացնել հայոց թագավորական իշխանությունը: Նրա տեղապահներն էին սատրապության երկու վարչական շրջանների հյուպարքոսները, որոնցից մեկը ազգությամբ պարսիկ էր: Լինելով թվով սահմանափակ և գիտակցելով հայրենիք վերադառնալու ողջ դժվարությունները՝ հույները Հայաստանով անցնելիս շրջանցում էին ամրացված քաղաքները, բերդերն ու տաճարները, որոնց հետ բախումը կարող էր նրանց համար ճակատագրական լինել: Այդ պատճառով նրանք խուսափում էին անհարկի հնարավոր ընդհարումներից, գերադասում բանակել առատ մթերապաշար ունեցող և անպաշտպան գյուղերում: Քսենոփոնը նկարագրում է գյուղական տները, որոնք գետնափոր էին՝ մարդկանց և անասունների համար առանձին հարկաբաժիններով ու մուտքերով: Յուրաքանչյուր գյուղ ուներ իր գեղջավագը: Հույները Հայաստանում արձանագրում են գարեջրի գոյությունը:

Տրոյական պատերազմ

Տրոյական պատերազմը սկսվել է նրանից, որ Պարիսը համոզեց Մենելայոսի կնոջը՝ Հեղինեին, իր հետ փախչել: Հույները տասը տարի պաշարումից հետո, Ոդիսևսի խորամանկությամբ գրավեցին և ավերեցին քաղաքը: Հերոդոտոսի տեղեկության պատմական ճշգրտությունը ժամանակակից գիտությունն ընդունում է: Նա իր <<Պատմություն>> գրքի մեջ գրում է եգիպտական քրմերի և պարսիկ պատմաբանների տարբերակների մասին, որոնք տարբերվում են Հոմերոսի պատմածից: Ոչ միայն Հունաստանը, այլև հարևան երկրներն էլ են ընդունում Տրոյական պատերազմը որպես պատմական իրադարձություն: Հետաքրքիր է, որ այս վարկածային իրադարձությունը

հույները համարում են անժխտելի իրականություն և հպարտանում են նրա հերոսներով: Չնայած որոշ գիտնականներ համարում են, որ Իլիական պատերազմը  ուղղակի եղել է ցեղային ընդհարում, իսկ մյուսները կարծում են, թե դա նույն մարդկանց մի քանի անգամվա հարձակումներն են եղել: Սակայն եթե ուշադիր կարդանք <<Իլիականը>>, կհասկանանք, որ խոսքը լայնածավալ պատերազմի մասին է: Ժամանակի ընթացքում այլ հեղինակներ հարստացրել են Տրոյական պատերազմի պատմությունը և ավելացրել անհատաստեղծ առասպելներ, ինչպիսին է, օրինակ՝ <<Պարիսի դատը>>: Իմ կարծիքով չնայած <<Իլիականը>> շատ գունավորումներ ունի, այն համենայն դեպս իրական պատերազմի պատմություն է: Այն ժամանակ հաճախ արշավանքներ էին լինում, դեպի Փոքր Ասիայի երկրներ և հնարավոր է, որ Տրոյական պատերազմը այդ արշավանքներից մեկն է եղել: Հնարավոր է, որ հույները մի անգամ պարտություն են կրել Տրոյայի հետ պատերազմում և այս մի պատերազմը վրեժխնդրություն էր: Այս իրադարձության իրական լինելը կասկածի տակ են դնում, գերբնական ուժերով հերոսների, աստվածների  և այլ գերբնական արարածների ներկայությունը: Հին հունական պոեմներում հաճախ սովորական բաները գունազարդված են լինում, բայց այս մեկը Հոմերոսը այնքան լավ է ներկել, որ գիտնականները գլուխ են կոտրում և չեն հասկանում:  Գտնվել է այն տարածքը, որտեղ Տրոյա քաղաքն է եղել, բայց ապացուցված չի, որ հենց այդ իրադարձության պատճառով է Տրոյան վերացել: Հնարավոր է, որ մոտ ապագայում, գիտնականները նոր բացահայտումների և տեխնոլոգիաների շնորհիվ կկարողանան բացել այդ գաղտնիքը, բայց մինչ այդ կարելի է Տրոյական պատերազմի մասին չմտածել և գլուխ չցավեցնել:

Ինչո՞վ սկսվեց Տրոյական պատերազմը:

Ըստ հին հույն էպոսագետի Հոմերոս , Տրոյական պատերազմի պատճառ են դարձել Տրոյական արքայի որդի Փարիզը և Հունաստանի թագավոր Մենելաուսի կինը ՝ Հելենը, երբ նրանք միասին մեկնեցին Տրոյա: Նրան վերադարձնելու համար Մենելաուսը օգնություն խնդրեց իր եղբոր ՝ Ագամեմնոնից, որը հավաքեց հունական բանակ ՝ հաղթելու Տրոյային:

Մեկ այլ առասպել Տրոյական պատերազմի ծագումը վերագրում է Աթենա, Աֆրոդիտե և Հերա աստվածուհիների վեճին, թե ով է նրանցից ամենաարդարն: Այն բանից հետո, երբ Փարիզը ընտրեց Աֆրոդիտեն, Աթենան և Հերան դավադրություն կազմակերպեցին Տրոյա ,

Ո՞վ է հաղթել Տրոյական պատերազմում:

Հույները հաղթեցին Տրոյական պատերազմում: Հռոմեացի էպոսագետի խոսքով Վիրգիլիոս , տրոյացիները ջախջախվել են այն բանից հետո, երբ հույները թողել են ա մեծ փայտե ձի և ձեւացրեց, թե նավարկեց դեպի տուն: Տրոյացիներին անտեղյակ փայտե ձին լցվեց հույն մարտիկներով: Նրանք պոկեցին Տրոյան այն բանից հետո, երբ տրոյացիները ձին բերեցին քաղաքի պարիսպները:

Ի՞նչ պատահեց Աքիլլեսի հետ Տրոյական պատերազմում:

Տրոյական պատերազմի հույն ամենամեծ մարտիկ Աքիլեսի մահը նկարագրված չէ այստեղ Հոմերական աշխատանքներ Արկտինուսում Աէթիոպիս , Ասում են, որ Աքիլեսը սպանվել է Փարիզի կողմից Տրոյա ,

Ավանդական հաշիվներում Տրոյական արքայի որդին ՝ Փարիզը, փախչում է Մենելավոսի Մենելաուսի կնոջ ՝ Հելենի հետ Սպարտա , որի եղբայրը ՝ Ագամեմնոնը, այնուհետև գլխավորեց հունական արշավախումբը ընդդեմ Տրոյայի: Դրան հաջորդող պատերազմը տևեց 10 տարի, վերջապես ավարտվեց այն ժամանակ, երբ հույները հավակնում էին հետ քաշվել ՝ իրենց ետևում թողնելով մի մեծ փայտե ձի ներսում թաքնված հարձակման խմբով: Երբ Տրոյացիներ ձին բերեց իրենց քաղաք, թաքնված հույները դարպասները բացեցին իրենց ընկերների առջև, որոնք այնուհետև պոկեցին Տրոյան, կոտորեցին նրա տղամարդկանց և բռնեցին նրա կանանց: Այս վարկածը ձայնագրվել է դարեր անց. թե որքանով է այն արտացոլում իրական պատմական իրադարձությունները, հայտնի չէ:

Հունական դիցաբանություն

Հունական դիցաբանությունը (Հին Հունաստանի դիցաբանություն), հին հույների առասպելաբանությունն ու դիցաբանությունն է, նրանց հավատալիքների, ծիսակատարությունների, աստվածների և աստվածությունների մասին բազմազան պատմությունների ամբողջությունը: Այն մեծ ազդեցություն է գործել հին աշխարհի մշակույթի վրա, սկիզբ է դրել մարդու, հերոսների, աստվածների վերաբերյալ շատ պատկերացումների:

Հունական դիցարանի հնագույն աստվածները սերտ կապված են կրոնական հավատալիքների համահնդեվրոպական համակարգին, դիտարկվում են անունների զուգահեռներ, օր. հնդկ. Վարունան համապատասխանում է հուն. Ուրան(ոս)ին և այլն: Հին հույների կրոնն իր դիցաբանական համակարգով կարելի է բաժանել հետևյալ փուլերի. կրետե-մինոսյան (30-15-րդ դդ); վաղնջական (15-11-րդ դդ), օլիմպիական (11-4-րդ դդ), հելլենիստական (3-1-րդ դդ):

Օլիմպոսի աստվածներ (օլիմպիականներ) հին հունական դիցաբանության մեջ երրորդ սերնդի աստվածներ (առաջին և երկրորդ սերնդի աստվածների և տիտաններից հետո), Օլիմպոս (Օլիմպիոս) սարի վրա բնակվող բարձրագույն էակներ։ Ավանդաբար օլիմպիական աստվածները տասներկուսն են, թեև դրանց անվանացանկերը ոչ միշտ են համընկնում։ Հին հունական կրոնում, Տասներկու Օլիմպիացիները հունական դիցարանի հիմնական աստվածություներն են, սովորաբար դրանք են՝ Զևս, Հերա, Պոսեյդոն, Դեմետրա, Աթենաս, Ապոլլոն, Արես, Հեփեստոս, Հերմես, Արտեմիս, Աֆրոդիտե, և կամ Հեստիա ու Դիոնիսոս։

Օլիմպիացիները ստացել էին իրենց գերազանցությունը աստվածների պատերազմում, որովհետև Զևսը իր եղբայրների ու քույրերի գլխավորությամբ, հաղթանակ էր տարել Տիտաների դեմ։

Հադեսն հայտնի էր Էլեուսինյան ավանդույթի մեջ որպես Պլուտոն, սովորաբար ընդգրկված չէր Օլիմպիացիների շարքերում, քանի որ նրա թագավորությունը դժոխքն էր, ստորգետնյա թագավորությունը։

Պլատոնը կապում էր Տասներկու Օլիմպիացիներին տասներկու ամիսների հետ, և համարում էր Պլուտոնին իրենցից մեկը, ում իր ենթադրությամբ, նվիրված էր վերջին ամիսը և մեռած հոգիները։ Նա նաև միացնում էր Տասներկու Օլիմպիացիներին Կենդանակերպի նշաններին և բացառում էր իրենց շարքերից Հեստիային։

Զևս՝ հին հունական առասպելաբանությունում երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։ «Աստվածների և մարդկանց Հայրը», ինչպես հայրը իշխում է ընտանիքում, այնպես էլ նա է իշխում Օլիմպոս լեռան բնակիչներին, ըստ հին հունական կրոնի։ Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Կրոնոսի և Հռեայի երրորդ որդին, ամենափոքր երեխան է և կրտսերն է իր եղբայրների ու քույրերի մեջ։ Աիդի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսեյդոնի եղբայրն է։ Զևսի կինը՝ Հերա աստվածուհին, նաև նրա քույրն է։

Հերակլես, հունական դիցարանի հերոս, Զևս աստծո և Ամփիտրիոնի կին Ալկմենեի որդին։ Ի ծնե անունը եղել է Ալկիդես, որի մասին բազմիցս հիշատակվում է «Իլիականում»:

Հերակլեսի բազմաթիվ լեգենդներից առավել հայտնի են 12 սխրանքները, որոնք նա գործել է միկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելիս։

Հերակլեսի պաշտամունքը մեծ ժողովրդականություն էր վայելում Հունաստանում, որտեղից հույն գաղութաբնակների միջոցով տարածում գտավ նաև Իտալիայում, որտեղ Հերակլեսին անվանում էին Հերկուլես։

Հայկական դիցաբանություն

Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեաթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի,աստված,պատերազմի,սիրո,գեղեցկության և այլն: Այս ամենը կապված է եղել այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվումէ նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս հայրեի աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց: Այդպիսի մի հեթանոսական տաճար է ՝ Կոտայքի մարզում գտնվող, բոլորիս քաջ հայտնի՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում էհունական դիցարանի Զևսին:

Հայկական դիցարանի  աստվածներից են`

 Արամազդը— գերագույն աստված, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը:

Անահիտը— մայր աստվածուհի է, մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն է:

Միհրը լույսի և մաքրության` արևի աստվածը:

Վահագն կամ Վիշապաքաղ Վահագնը-  հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն է:

Աստղիկը— հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։

Նանեն պատերազմի աստվածուհի։ 

ՏԻՐ-հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր :

Ամանոր և Վանատուրհայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին :

Սպանդարամետը —հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր` Սպանդարամետը կամ Սանդարամետը:

Եգիպտոս

Դեռևս մ.թ.ա. IV հազարամյակում Եգիպտոսում սկսվել է պղնձի մշակումը. հայտնագործվել  է բրուտագործական բոլորակը, զարգացել են խեցեգործությունն ու ջուլհակությունը, արտադրվել է հախճապակի: Եգիպտացիները II հազարամյակից ճանաչել են բրոնզը, ավելի ուշ՝ երկաթը:

AtefCrownHieroglyphs.jpg

Ոսկուց և արծաթից պատրաստել են զարդեր, որոնք արվեստի գլուխգործոցներ են: Բավական զարգացած են եղել աստղագիտությունն ու մաթեմատիկան: Առաջին օրացույցները ստեղծվել են Հին Եգիպտոսում, նրանք ունեցել են նաև արեգակնային և ջրային ժամացույցներ: Հին Եգիպտոսում է հայտնագործվել պապիրուսը (որի ցողունների երկայնական շերտերից պատրաստել են գրելու նյութ): Հին Եգիպտոսում որպես շինանյութ ծառայել են կավով շրջածեփված եղեգը և Նեղոսի տիղմից ու ծղոտի համապատասխան խառնուրդից պատրաստված, ամրությամբ աչքի ընկնող հում աղյուսը: Քարից կառուցվել են միայն տաճարներն ու թագավորական բուրգերը: Վերջիններս ծառայել են որպես թագավորների՝ փարավոնների դամբարաններ: Դամբարաններում թաղված գանձերը հետագայում դրանց թալանման պատճառ են դարձել: Սակայն 1922 թ-ին հայտնաբերվել էԹութ֊Անխ֊Ամոն փարավոնի դամբարանը անխաթար վիճակում, որտեղ հրաշալի պահպանված էին պապիրուսի վրա հիերոգլիֆներով գրված արձանագրությունների փաթեթներ, գանձեր, տարբեր իրեր: Այդ արձանագրություններն ու որմնապատկերները մեծապես օգնեցին գիտնականներին՝ամբողջական պատկերացում կազմելու Հին Եգիպտոսի կյանքի մասին: Եգիպտացիները հաճախ են պատկերել իրենց արևի աստված Ռային, մեռյալների աստված Օսիրիսին և բազմաթիվ այլաստված-աստվածուհիների:

Հին եգիպտական մշակույթի պատմությունը ընդունված է բաժանել 3 շրջանի՝ Հին թագավորության՝ մ.թ.ա. 2800–2250 թվականներ, Միջին թագավորության՝ մ.թ.ա. 2050–1700 թվականներ, Նոր թագավորության՝ մ.թ.ա. 1580–1070 թվականներ։

embalm.jpg

Հին և Միջին թագավորությունների ժամանակաշրջաններում կառուցվել են Քեոփս, Քեփրեն և Միկերեն փարավոնների դամբարանները, Քեփրենի և Ամենհոտեպ III-ի սֆինքսները և այլն։ Դրանք կառուցվել են մեծ չափսերով՝ արտահայտելու համար թագավորների հզորությունը, որոնք համարվել են աստծո երկրային զավակներ։ Հին եգիպտական աստվածները պատկերվել են արծվի, աղվեսի, գայլի տեսքով, պալատներում պահվել են գիշատիչներ, որոնք հետագայում զմռսվել ու թաղվել են։ Հայտնաբերվել են գազանների ամբողջական պանթեոններ։

b5c7ec27be44b9e09ee9d252334bab0e

Փարավոնների ու աստվածների քանդակներին բնորոշ են մեծ չափերը, ժամանակի և երկրային իշխանությունից ազատ, դեպի հեռուն (հավիտենություն) միտված հպարտ հայացքը։ Նոր թագավորության ժամանակաշրջանում էլ ավելի է զարգացել տաճարաշինությունը. առավել հայտնի են Ամոն-Ռայի տաճարները Լուքսորում և Կառնակում։ Այդ շինությունների ճարտարապետական առանձնահատկությունը բազմաշար սյուների կիրառությունն է։ Ուշագրավ նախշազարդեր են արվել Թեբեի և այլ դամբարաններում, որոնք աչքի են ընկնում պատկերների պլաստիկությամբ ու գեղարվեստական բարձր ճաշակով։ Հին Եգիպտոսի արվեստն ընդհանրապես ձգտում է ներդաշնակության եւ վեհության, այն կոչված է պատկերելու հավերժությունը։

Եգիպտացիները մարդկանց ֆիգուրները նկարում էին հետեւյալ պատկերագրությամբ. գլուխը՝ կիսադեմով, աչքը՝ դիմացից, իրանը՝ դիմացից, ոտքերը՝ թեքությամբ, կամ՝ քայլելիս, կամ՝ կանգնած։ Այսպիսի անբնական ձեւով մարդկային մարմինը ներկայացնելը նպատակ ուներ ապահովել պատկերվածի ճանաչելիությունը։ Այդ ավանդույթից հրաժարվել են միայն մ.թ.ա. 7-րդ դարում։

Եգիպտացիները լուրջ նվաճումների են հասել ֆիզիկայի, քիմիայի (զմռսման արվեստ), բժշկության` հատկապես վիրաբուժության բնագավառներում։ Նրանք իմացել են հաշվարկի տասնական համակարգը, թվաբանական ու երկրաչափական պրոգրեսիաները, կանխատեսել են Արևի խավարումները, Նեղոսի վարարումների փուլերը և դրանց հետ կապված հմայություններ ու գուշակություններ արել։ Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջերից օգտագործել են հիերոգլիֆային (սրբազան և փորագրված պատկեր) գիրը, որը 1822 թվականին վերծանել է ֆրանսիացի գիտնական Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը։ Եգիպտացի աստղագետները մոլորակները տարբերել են աստղերից, կազմել օրացույց, ըստ որի՝ տարին ուներ 365 օր։

Եգիպտոսի վիթխարի բուրգերը մարդկանց ապշեցրել են իրենց կառուցման արվեստով ու ճարտարագիտական մտքի թռիչքով: Եվ իզուր չէ, որ համարվում են Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Եգիպտացիները հավատացել են անդրշիրիմյան կյանքին և մահացած փարավոնի մումիայի հետ թաղել են նաև սնունդ, հագուստեղեն, կահույք ու տարբեր հարստություններ:

ancient-egyptian-art

Պճնամոլությունը մարդկությանը բնորոշող առանձնահատկություն է եղել պատմության ողջ ընթացքում, և հին եգիպտացիներն այս առումով ամենևին էլ բացառություն չեն եղել։ Հին Եգիպտոսում մեծ քանակությամբ շպար օգտագործում էին ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Նրանք հավատում էին, որ այդ կերպ նրանք ստանում էին Հորուս ու Ռա աստվածների պաշտպանությունը։ Շպարը պատրաստում էին տարբեր ապարների փոշիներից ևհատուկ լուծույթներից, ինչից հետո այն առատորեն քսվում էր աչքերի շուրջ՝ փայտից, ոսկորից ևայլ նյութերից պատրաստված շպարման համար նախատեսված հատուկ գործիքներով։

Եգիպտական գիր

hieroglyphs_2048x1152

Աշխարհի հնագույն գրային համակարգերից մեկը գործածել են հին եգիպտացիները։ Ունեցել է զարգացման երեք հիմնական փուլ՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտական (անվանումները փոխառնված են հին հույներից)։ Հիմնականը և հնագույնը հիերոգլիֆներն են, որ նշանակել են «սրբազան գիր»։ Գրության սկզբնական շրջանում օգտագործվել են մի քանի հազար հիերոգլիֆներ, որոնցից առավել գործածականները հասել են 700-ի։ Յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանագրել է որևէ առարկա (կամ նրա մի մասը)։ Հիերոգլիֆների մեծ մասը եղել է հնչյունագիր (ֆոնոգրամմա), դրանք իրենցից նեկայացրել են երբեմն երկու կամ երեք բաղաձայնների զուգորդում (օրինակ pr, mո, dd, sdm, shm), երբեմն էլ առանձին բաղաձայն (օրինակ к, г, f, b․ ընդամենը 24)։ Ձայնավորները չեն գրվել։ Հնչյունագրերից բացի հիերոգլիֆների մեջ եղել են նան գաղափարագրեր (իդեոգրամմա), այսինքն առանձին բառեր ու հասկացություններ արտահայտող նշաններ։ Բառի գրությունը ներկայացել է իբրև գաղափարագրի և հնչյունագրի զուգակցում։ Հիերոգլիֆները գրվել են և վերից վար, և հորիզոնական (աջից ձախ, մասամբ՝ ձախից աջ) ուղղությամբ։ Գրավոր վկայություններն ընդգրկում են մ․թ․ա․ 32-րդ դարից – մ․թ․ 3-րդ դար։ Հիերոգլիֆային գիրը առաջին անգամ վերծանել է Ժ․ Ֆ․ Շամպոլյոնը։ Հիերոգլիֆային գրից առաջացել է շղագիրը՝ հիերատիկան, որը շատ դարեր օգտագործվել է պապիրուսի վրա գրելու համար։ Մ․թ․ա․ 8-7-րդ դարերում, երևան է գալիս նոր շղագիր՝ դեմոտիկան։ Հնագույն տեքստերը մեզ են հասել մ․թ․ա․ 30-րդ դարից։

Hcodes.gif

Անի մայրաքաղաք

Անին ունեցել է 40 քաղաքային դարպաս, եղել առևտրային, մշակութային կենտրոն:
Անին համարվում էր հազար ու մեկ եկեղեցիների մայրաքաղաք: Սա մի թիվ էր, որ նշվւմ է արևելքում առավել մեծ հռչակ ձեռք բերելու համար: Թեպետ Անին եկեղեցիների մայրաքաղաք էր, սակայն արդեն մի քանի դար այստեղ պատարագ չի մատուցվում, եկեղեցիներում խունկ չի ծխվում,  աղոթք չի կարդացվում:

Չնայած դարավոր ավերումներին՝ վեհաշուք մայրաքաղաքը պահպանել է ճարտարապետական կոթողների ավերակներն ու մնացորդները: Կիսավեր կառույցները, փլատկները, կառույցների առանձին հատվածներն ու քանդակներն են հուշում ավերակների թագուհու երբեմնի գեղեցկության ու փառքի մասին:
Բերդապարսպից ներս՝  լռության մեջ,  զբոսաշրջիկին դիմավորում են հազարամյա մշակույթ ունեցող եկեղեցիներն ու հուշարձանները:

Մինչ Անի քաղաք մտնելը  բերդապարսպի վրա զբոսաշրջիկին է դիմավորում Բագրատունյաց տոհմի զինանշանը` սլացող առյուծը: Խորհրդանիշը զգաստացնում է.  բերդի պարիսպներից ներս մտնողը պետք է իմանա, թե ովքեր են քաղաքի տիրակալները: Քաղաքի բերդապարիսպը կառուցել է Սմբատ Երկրորդ Տիեզերակալը: Շինարարությունը տևել է 8 տարի:

Առաջին անգամ Անի այցելողին թվում է, թե բերդի պարիսպներն ուր որ է  կբացվեն, ու ինքը  կտեսնի այն հրաշքը, որ դարեր շարունակ զարմացրել է  թե՛ արևելքի, թե՛  արևմուտքի ժողովուրդներին:
Երբեմնի հզոր և գեղեցիկ Անին այսօր վերածվել է ավերակների: Ամենազոր ժամանակը և մարդու ավերիչ ձեռքն անխնա ոչնչացրել են անզուգական հնություններն ու հուշարձանները: Անին այսօր նման է որբացած ու տառապած մոր, որ հպարտությամբ փորձում է դիմանալ բոլոր չարիքներին ու շարունակել գոյատևել,  թեպետ անխնա հարվածներից առաջացած վերքերը դեռևս չեն սպիացել:

Հազար ու մի եկեղեցիների քաղաք… Այսօր մնացել է ընդամենը 9 կիսավեր  եկեղեցի: Առաջին տաճարը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է: Այսօր եկեղեցու ընդամենը մեկ երկրորդ հատվածն է  պահպանվել, սակայն այդքանն էլ բավարար է պատկերացնելու համար, թե  քարի հայ վարպետները ճարտարապետական ինչպիսի միտք են ունեցել, ու դարեր առաջ ինչպիսի հրաշք է այստեղ վեր խոյացել: Բաց երկինքն է լուսավորում որմնանկարները, իսկ մայրամուտին արևի ճառագայթներն այնպես են լուսավորում աստվածաշնչյան պատկերները, որ թվում է՝ նրանք երկինք են սլանում:

Ճարտարապետներն ու պատմաբանները  Մայր տաճարը՝ Սուրբ Կաթողիկեն, համարում են Կովկասի ճարտարապետության  գլուխգործոցը:

Անիի եկեղեցիների թագուհին Մայր տաճարն է` Սուրբ Կաթողիկեն: ճարտարապետներն ու պատմաբաններն այն համարում են Կովկասի ճարտարապետության զարդը: Տաճարի շինարարությունն  սկսվել է Սմբատ 2-րդի օրոք` 989 թվականին, և ավարտվել Գագիկ  Առաջինի օրոք  նրա կնոջ` Կատրանիդե թագուհու հովանավորությամբ:
Տաճարի կառուցումը տևել է  շուրջ  քսան  տարի: Նրա   հմայքը պարզության մեջ է:  Տրդատ ճարտարապետը  ցանկացել է,  որ տաճարը լինի պարզ, սակայն  ոչ հասարակ  և  առանձնանա կամարակալների, վերասլաց սյուների, նախշազարդ խոյակների ու քանդակների ներդաշնակությամբ:
Ավանդությունը  պատմում է, որ Կատրանիդե թագուհուն երազում հայտնված հրեշտակն է հուշել հովանավորել տաճարի կառուցումը: Հրեշտակը թագուհուն խոստացել է, որ կառույցի շինարարության ընթացքում չի լքի և  այնքան ժամանակ կպահպանի եկեղեցին, մինչ արաբները տեսնեն Քրիստոսի գալուստը:
Սա, իհարկե, առասպել է, սակայն ո՞վ իմանա,  գուցե հենց Կատրանիդե  թագուհու հրեշտակն է պահպանում եկեղեցին չարիքից, երկրաշարժերից ու այլոց  ատելությունից:
Ձորի պռնկին 1215 թվականին մեծահարուստ Տիգրան Հոնենցի նվիրատվությամբ կառուցվել է  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ շատ  բարակ սյուներ, նուրբ կամարներ ունի՝ ուժեղ, առնական, խրոխտ, գեղեցիկ, բնությանը ներդաշնակ: Ներսից փխրուն և քմահաճ կնոջ է նման:

Քիչ հեռվում շրջանաձև մի կառույց կա՝  Գագկաշենը՝  Ճարտարապետական կառուցվածքով նման  Զվարթնոց տաճարին:: Եկեղեցին եռահարկ է եղել, արտաքին կողմից շրջապատված 36 կամարով, ունեցել է նույնքան թվով պատուհան և 3 դուռ, որոնց շրջանակները ծածկված են եղել քանդակներով:
Գագկաշենն ընդամենը 10 տարվա կյանք է ունեցել և հիմնովին ավերվել երկրաշարժից: Այսօր պահպանված խոյակները, կամարները, սյուներն ու զարդանախշերը չնչին արտացոլանքն են այն հրաշքի, որ ստեղծվել է դարեր առաջ:
Անիի արտաքին պարսպից դուրս է գտնվում Հովվի եկեղեցին: Գոթական ոճով կառուցված եռահարկ եկեղեցին ճարտարապետական գոհարներից մեկն է:  Թորոս Թորամանյանը «այդ փոքրիկ շինությունը անեցի ճարտարապետի պայծառ ու բեղմնավոր ուղեղի մարմնացում», «գեղարվեստական նուրբ ճաշակի և հանճարեղ ստեղծագործության գողտրիկ պտուղ» է համարել: Հովվի եկեղեցու մասին պահպանվել է հետևյալ ավանդությունը: Անեցի հովիվը մի կիրակի օր, հանդից տուն գալով, իր ընտանիքի անդամներին գտնում է շատ սրտնեղած ու տխուր: Պարզվում է, որ նրանք այդ օրը, հագնելով իրենց տոնական համեստ զգեստները, ցանկացել են գնալ քաղաքի արքայական տաճար, սակայն նրանց՝ իբրև հասարակ մարդկանց, ներս չեն թողել: Հովիվը նույն օրը որոշում է սեփական խնայողություններով մի առանձին եկեղեցի կառուցել իր ընտանիքի համար: Անցնում է որոշ ժամանակ, և Անիի պարիսպներից դուրս բարձրանում է մատուռանման մի փոքրիկ շենք, որն իր գեղեցկությամբ չի զիջում քաղաքի մյուս տաճարներին և հայտնի է դառնում Հովվի եկեղեցի անունով:

Քաղաքում պահպանված բերդապարիսպները հուշում են Անիի հզորության և  անառիկության մասին:

Անին  նշանավոր է ոչ միայն իր պատմական հուշարձաններով, այլև  բնության ներդաշնակությամբ: Այստեղ յուրաքանչյուր պարիսպ, կառույց և եկեղեցի համահունչ է բնությանը, Ախուրյանին ու հանդիպակաց լանջերին և  ստեղծում է բնության ու ճարտարապետության համաձուլվածք:

Այսօր Անին բաց տուրիստական գոտի է: Ավերակների կույտի վերածված Անին դարեր շարունակ դարձել է խաշնարած ցեղերի քոչավայրը: Նրանք իրենց գոմերը, փարախներն ու խրճիթները կառուցելու համար անխնա թալանել են վաղեմի մայրաքաղաքի սքանչելի, սրբատաշ ու քանդակազարդ քարերը, ավերել տաճարներ` փնտրելով ոսկի և թանկագին իրեր:

Երբ վերևից նայում ես ձորակում գալարվող Ախուրյանին, հեռվից տեսնում մյուս ափին գտնվող Հայաստանը, առաջին պահ մտաբերում ես հայտնի տողերը. « Տունս այնքա՜ն մոտ էր, բայց մտնել չէի կարող»: Ցավալի գիտակցել, որ քեզ քո հայրենիքից բաժանում է ընդամենը մի գետ, ընդամենը մի խղճուկ փշալար: Կիսավեր Անին  ստիպում է այլևս չմոռանալ իրեն: Բայց եթե հայտնի երգում խոսվում է Անին տեսնելու ու նոր մեռնելու մասին, ապա այս դեպքում հայոց հնագույն մայրաքաղաքը նոր ուժ է տալիս հայ ուխտավորին ապրելու, հզորանալու, մեր երկիրն ավելի լավը  դարձնելու համար, ինչպես նաև հույս՝ մի օր կրկին այնտեղ վերադառնալու, սակայն արդեն ոչ հյուրի կարգավիճակով: