Դեպի Ծաղկունք

Իմ երազանքներից մեկն էր հաճախել պրոֆեսիոնալ խոհանոց և իմանալ թե ինչպես է անցնում նրանց աշխատանքային օրը և ինչպիսի գործողություններ են կատարվում։Մեր սիրելի դպրոցի շնորհիվ այդ երազանքը կատարվեց ,մեր խոհանոցի ակումբով և ընկեր Վիկտորիաի հետ այցելեցինք Ծաղկունք ռեստորան։Ճանապարհը տևեց երկու ժամ ։Ռեստորան մտնելուց կարծես մտնեի ոչ թե հանրային վայր այլ շատ ընտանեկան և մտերիմ մթնոլորտով պատված միջավյր ։

Մինչ գլխաոր խոհարարի ՝Շեֆի գալը մենք շփվեցինք ստաֆի հետ,նրանք պատմեցին իրենց կյանքի ճանապարհը դեպի խոհարարոըթյուն։Նրանք պատմեցին ,որ խոհարար լինելը շատ դժվար է,որովհետև բաժանվում ես քո մտերիմներից և ընդհանրապես չես ունենում ազատ ժամանակ անգամ հաց ուտելու։Սակայն եթե դու սիրով ես անում քո աշխատանքը ապա զրկվել այդ ամենից արժի։Ոչ երկար շփվելուց հետո մեզ հայտնեցին, որ Շեֆը եկել է։Իջնելով աստիճաններից տեսանք մի վիթխարի և առու կին։Հաքնելով բախիլները ,գոգնոցները և բանդանաները մտանք խոհանոց։

Խոհանոցի շեմին կանգնած ես զգացի էյֆարիա ,շունչս մի պահ կտրվեց ,ես մտքումս ասում էի ինձ՝Սյուզի քո երազանքը վերջապես կատարվեց։Մեզ սկսեցի ներկայացնել բանջարեղենների,մսեղենի և ձկնեղենի սառնարանները։Հետո ծանոթացրեցին որոշ մեզ անծանոթ սարքաորումներին։Փորձեցինք համտեսել և գուշակել տարբեր տեսակի համեմունքներ՝ կարմիր,սպիտակ,կանաչ պղպեղները,ուրցը,շաֆռանը,դարչինը և այլն։Ամենահետաքրքիր և չսպսված պահը այն էր երբ մեզ ուղեկցեցին մսեղենի բաժին , որտեղ մեզ սպասում էր գառի ջանդակ։Բացատրեցին և ցույց տվեցին գառի մասերը,որըինչի համար են օգտագործվում ։Միսը բաժանվում է չորս կարգի՝առաջինը ամենափափուկ մասը ,որից պատրաստում են ստեյք մեդիում ռե բովումով ,երկրորդը թիակը,երրորդը կողոսկրերի աճուղային մասը և չորորդը ազդրոսկրը։Բացատրեցին ,որ միսը պատրաստելիս պետք է այն դնել տավայի վրա մարմնի մանրաթելերին հակառակ։

Բացատրելուց հետո մեզ կանչեցին համտեսելու իրենց ֆիրմային պոնչիկները։Այդ հիանալի համը ես չեմ կարող նկարագրել բառերով՝պոնչիկը ուտելոըց պատկերացնում ես սառը և քաղցր համ բայց այս պոնչիկները դրսից տաք ,ներսից սառը և աղի միջուկով։Կյանքում այդպիսի բան չեի համտեսել երբեք չեմ մոռանա այդ համը։Դժվար է փոխանցել այդ զգացմունքները և այդ համի զգացողությունը,դուք ընդհամենը պետք է գնաք և համտեսեք այն ,որպեսզի հասկանաք իմ զգացմունքները։Նաև համտեսեցինք իրենց փախլավան և պատրաստեցինք ձվով տապակած սիբեխ։Նաև սիրելի սովորողներ միփոքր նկատողությու Շեֆից փոխանցեք ձեր մայրիկներին ,որ կանաչեղեն տապակելուց այն չխաշել այլ միանգամից առանց խաշելու տապակեն։Շատ արագ և հետաքրքիր անցավ ժամանակը կուզենաի միքիչել մնալ և ուսումնասիրեի խոհանոցը ու հետևել աշխատակազմին։Խորհուրդ կտամ գոնե մի անգամ տեսնել և զգալ այդ ամենը։Հույս ունեմ ,որ այն առաջին և վերջին իմ այցելությունը չի լինի

Оставьте комментарий