Իրանի իսլամական հեղափոխություն

Իրանի իսլամական հեղափոխություն ՝ 1979 թվականի հեղափոխություն իրադարձությունների շղթա Իրանում, որի արդյունքում տապալվեցին Իրանի Պահլավական թագավորական կարգերն, միապետությունը և շահ Մոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ շիաների մարջաե-թաղլիդ այաթոլլաԽոմեինու գլխավորությամբ:

Քանի որ այս հեղափոխական գործընթացում հակաթագավորական մտքեր արատահայտող իսլամական դեմքերն ակտիվ ներկայություն ցուցաբերեցին, Ռուհոլլահ Խոմեյնիի այս հեղափոխությունն անվանվեց Իսլամական հեղափոխություն:

Հատկանշական է, որ ի լրումն իսլամիզմի, այս հեղափոխության մեջ առկա էին այնպիսի տարբեր գաղափարախոսական տարրեր, ինչպիսիք են՝ սոցիալիզմը, լիբերալիզմը և ազգայնականությունը: Միաժամանակ՝ այս հեղափոխությունն առաջին հեղափոխությունն էր, որը Միջին Արեւելքում իսլամիզմը հաղթանակի հասցրեց:

Այս հեղափոխությունը քսաներորդ դարի դասական հեղափոխության վերջին օրինակն էր, որը բացասական և անհաշտ բանավեճերի մթնոլորտում, հիմնվելով հստակ գաղափարախոսության հիման վրա, կարողացավ հաղթական արդյունքի հասնել:[7]

Իրանում 1963թ.-ի «Շահի և Սպիտակ հեղափոխություն»-ը և հողային բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններին ցուցաբերած նրա աջակցությունը բախվեցին հոգևորականների և հատկապես Ռուհոլլահ Խոմեյնիի ընդդիմությանն ու անհամաձայնությանը: Այս շրջանում ԻԻՀ մտավոր շրջանակի մի մասը (այդ թվում`Ալի Շարիաթի) շիիզմի վերաբերյալ քաղաքական և հեղափոխական մեկնաբանումով, շիիզմն՝ իբրև ազատագրման գաղափարախոսություն ներկայացնելով, մեծ ազդեցություն գործեցին ժողովրդական և հատկապես երիտասարդների մտածողության վրա:

Հեղափոխության սկիզբը համարվում է 1978 թվականի հունվարի 8-ը, երբ Ղոմում դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ 1978 թվականի ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին գործադուլների մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետ Բախտիարին և փախավ երկրից:

Ահաբեկչություն

Ինչ է ահաբեկչությունը

Ահաբեկրությունը ուժի կամ բռնության անօրինական օգտագործումն է մարդկանց կամ ինչ-որ տարածքի դեմ, կառավարությանը կամ կառավարության քաղաքացիներին ճնշելու կամ պարտադիրելու ինչ-որ քաղաքական կամ սոցիալական նպատակ առաջ տանելու համար։

Ահաբեկչության տեսակները

 անկարգություններ – Հավաքական բռնության ձև, որը խոչընդոտում է համայնքի խաղաղությանը, անվտանգությանը և բնականոն գործունեությանը։

Քաղաքական ահաբեկչություն – Դաժան հանցավոր վարքագիծ, որը հիմնականում մշակվել է համայնքում կամ դրա զգալի հատվածում քաղաքական նպատակներով վախ առաջացնելու համար։

Ոչ քաղաքական ահաբեկչություն – Ահաբեկչություն, ոչը չունի քաղաքական նպատակ, բայց ներկայացնում է «գիտակցված ձևավորում՝ հարկադրանքի նպատակով վախի բարձր աստիճան ստեղծելու և պահպանելու համար, որի վերջըզ սակայն, ոչ թե քաղաքական նպատակի ձեռքբերումն է, այլ անհատական ​​կամ հավաքական շահը»։

Քվազի-ահաբեկչություն – Բռնության հանցագործությունների կատարմանն առնչվող գործողություններ, որոնք ձևով և մեթոդով նման են իրական ահաբեկչությանը, բայց, այնուամենայնիվ, չունեն դրա էական բաղադրիչը։ Քվազի-ահաբեկիչների հիմնական նպատակը չէ անմիջական զոհի մոտ ահաբեկչություն առաջացնել, ինչպես իրական ահաբեկչության պարագայում, բայց քվազի-ահաբեկիչը օգտագործում է իրական ահաբեկչի ձևերն ու տեխնիկան և առաջ բերում նմանատիպ հետևանքներ և արձագանքներ։ Օրինակ՝ պատանդներ վերցնող փախչող հանցագործը քվազի-ահաբեկիչ է, որի մեթոդները նման են իրական ահաբեկչի մեթոդներին, բայց նպատակները բավականին տարբեր են։

Նպատակը

Ազգայնական – հետապնդում է անջատողական կամ ազգային ազատագրական նպատակներ։

Կրոնական – կարող է կապած լինել տարբեր կրոնների և մի կրոնի տարբեր ճյուղերի դավանողների միջև։ Հիմնականում նպատակ ունեն խարխլել աշխարհիկ իշխանությունը և ստեղծել կրոնական իշխանություն։

Գաղափարապես նշանակված, սոցիալական – ուղղված է երկրի տնտեսական կամ քաղաքական համակարգի արմատական կամ մասնակի փոփոխությանը, հանրության ուշադրությունը սուր խնդրին հրավիրելուն։ Երբեմն ահաբեկչության այս տեսակը կոչվում է հեղափոխական։ Գաղափարական ահաբեկչության օրինակ է անարխիստական, սոցիալիստ-հեղափոխական (էսէռական), ֆաշիստական, եվրոպական «ձախ», բնապահպանական ահաբեկչությունը և այլն։

Վերացած և վերացող մասնագիտություններ

Տարիներ առաջ մարդիկ ունեին տարբեր աշխատանքներ որպեսզի գումար կամ ինչվոր անհրաժեշտ իր ստանան:Հիմա կան մասնագիտություններ ,որոնք վերացել են և իմանալով ,որ այդպիսի մասնագիտություն կար մենք զարմանում ենք:Օրինակ կային կաթ բաժանողները, սառույց ջարթողներ,կան նաև մարդիկ ովքեր աշխատում էին որպես զարթուցիչ  և այլն:Սակայն այդ ամենը 5-10 տարվա ընթացքում վերանում է ,որովհետև տեխնիկան զարգանւմ է և այդ ամենը կարող են կատարել տեխնիկան:

Ներկայացված են վերացած մասնագիտությունները

Բոուլինգում կեգլիներ տեղադրող

Նախկինում բոուլինգում կեգլիներ տեղադրելու գործով զբաղվել են երիտասարդները կամ երեխաները՝ իրենց միապաղաղ և երբեմն նույնիսկ վտանգավոր աշխատանքի համար ստանալով գրոշներ:

Լապտեր միացնող

Մինչ լամպերի գյուտը քաղաքի փողոցները լուսավորվում էին գազի շիթերով կամ մոմերով ։ Ամեն երեկո երկար սանդուղքներով լապտերները շրջանցում էին իրենց հատկացված տարածքները ՝ անհրաժեշտության դեպքում հատուկ լամպով կամ լուցկիներով վառելով լապտերները ՝ կատարելով մանր վերանորոգումներ կամ լիցքավորելով վառելիքի տարաները ։ Առավոտյան հանգցրին լամպերը ։ Այդպես շարունակվեց այնքան ժամանակ , մինչև էլեկտրաէներգիան դարձավ բնակավայրերի լույսի հիմնական աղբյուրը ։

Կաթնավաճառ

Կաթը դռան շեմին բնավ էլ հորինված տեսարան չէ անգլիական ֆիլմերից: 20-րդ դարի սկզբին գոյություն ուներ կաթնավաճառի մասնագիտություն, ում աշխատանքն էր վաղ առավոտյան նախաճաշի համար թարմ կաթ բերելը: Հետաքրքիր է, որ որոշ վայրերում, այդ թվում նաև Հայաստանում, այս մասնագիտությունը մինչ օրս պահպանվել է:

Հարություն տվողներ/դիակ հանողներ

Վերջերս լույս տեսած «Ձեռք ու ոտք սիրո համար» անգլիական ֆիլմը երկու անհաջողակ ընկերների մասին է, որոնք որոշել են գումար վաստակել դիակների միջոցով: Ի տարբերություն հասարակ դիակապուտների, այս կեղծ գողերը վաճառում են ոչ միայն գողացածը, այլ նաև հենց դիակները համալսարաններին անատոմիական հետազոտությունների համար: Առաջին հայացքից, այս պատմությունը մտացածին է և նմանվում է սև հումորի, այդուհանդերձ 19-րդ դարում իսկապես գոյություն ուներ այսպիսի անօրինական մասնագիտություն: Հակառակ եկեղեցական պատվիրանների՝ հարություն տվողները /դիակ հանողները գիշերը բավականին ճարպկորեն թալանել են գերեզմաններ՝ պղծելով մահացածների հիշատակը:

Վերացող մասնագիտություններ

Փոստատար

Եվս մի քանի տարի , և մասնագիտությունը վերջապես կվերանա : Ապագան պատկանում է անօդաչու սարքերին , որոնք արդեն ակտիվորեն փորձում են ներդնել ինչպես փոստային , այնպես էլ առհասարակ սուրհանդակային առաքման համակարգեր ։

Գրադարանավար 

Էլեկտրոնային գրադարանները մասնագետների կարիք չունեն . օգտատերերը կարող են գտնել անհրաժեշտ գրքերն ու նյութերը ծրագրերի և առցանց խորհրդատուների օգնությամբ ։ Սակայն դեռ վաղ է խոսել քաղաքային գրադարանների իսպառ անհետացման մասին ։

Թարգմանիչ 

Ըստ մասնագետների ՝ այս մասնագիտությունը կտևի ևս 18 տարի ։ Այդ ժամանակ շրջանառության մեջ կդրվի տեքստերի և խոսքի թարգմանության կատարելագործված համակարգ , որում թարգմանության որակը չի տարբերվի «մարդկայինից» ։ Ըստ այդմ ՝ մարդիկ թարգմանիչների կարիք չեն ունենա ։

Փող

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ի՞նչ գիտեք «փողի» մասին

Փողի միջազգային ընդունված մի պայմանական արժեք է, որը մարդիկ կարող են փոխանակել ամեն ապրանքով։

  • Ի՞նչ ճաբապարհ է անցել մարդկությունը մինչև «փողի» գաղափարի ստեղծումը։

Առանց փող մարդիկ ստիպված են եղել փոխանակվել։ Օրինակ մի քանի կիլոգրամ ալյուրը 1կգ մսի հետ, սակայն ամենինչ այդքան հեշտ չէր, քանի որ միշտ չէր, որ դիմացինտ ցանկանում էր այն ինչ դու ունես, դրա համար դու պիտի գտների այն ինչ նա է ցանկանում և նոր փոխանակեի

  • Ինչպիսի՞ն կլինի աշխարհը առանց փողի

Այսօր շատ դժվար է պատկերացնել կյանքը առանց փողի։ Ըստ իս առանց փողի աշխարհում ֆինանսական և բանկային ոլորտները կդառնային ավելորդ, քանի որ մարդիկ կդադարեին օգտագործել փողը։ Իմ կարծիքով, եթե աշխարհը լինի առանց փողի, մարդիկ նորից կսկեին անել այն փոխանակումները, ինչ անում էին օրինակ ՝ քարի դարում, հին և միջին դարերում։

Ներկայացրե՛ք

  • «Փողի» պատմության մի քանի հետաքրքիր էջեր

Առաջին դրամները հատվել են մ. թ. ա. 7-րդ դարում, Լիդիայում, որը պետություն էր Փոքր Ասիայի արևմուտքում, այնուհետև՝ Հունաստանում, Հռոմում, Բաբելոնում, Եգիպտոսում, Պարսկաստանում, մ. թ. ա. 5-րդ դարից՝ Հայաստանում: Մետաղե դրամները Հայաստանում տարածվել են հելլենիստական դարաշրջանի սկզբից: Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամները Փոքր Ասիայից և Միջագետքից թափանցել են հայկական շուկա: Այդ շրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ և արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով:

Թղթային փողերը կամ թղթադրամները առաջին անգամ օգտագործվել են Չինաստանում Սոնգ Դինաստիայի ժամանակ։ 

17-րդ դարից սկսել են գործածվել թղթադրամները: Սկզբում թողարկվել են միայն խոշոր արժողության թղթադրամներ, ավելի ուշ եվրոպական երկրներում հայտնվել են նաև փոքր արժեքի թղթադրամներ, որոնք շրջանառվում են նաև այսօր:

Երկրորդ համաշխարհային պատերազմից և Բրեթոն-Վուդսի կոնֆերանսից հետո, շատ երկրներ ընդունեցին ԱՄՆ դոլարի ամրագրված արժույթները։ ԱՄՆ դոլարն իր հերթին ամրագրվեց ոսկու հաշվին։ 1971 թվականին ԱՄՆ կառավարությունը կասեցրեց ԱՄՆ դոլարի փոխարժեքը ոսկու նկատմամբ։ Դրանից հետո շատ երկրներ իրենց արժույթներից հանեցին ԱՄՆ դոլարը, և աշխարհի մեծ մասի արժույթները դարձան ոչինչ, բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարությունների իրավունքը մրցակցային էր, և փողը վճարման միջոցով փոխարկելու հնարավորություն կար։ 

1979 թ-ին Եվրոպական Միությունը եվրոպական տարբեր երկրների արժույթները միավորելու նպատակով ստեղծել է Եվրոպական արժութային համակարգը, ներմուծել դրամական նոր միավոր՝ եվրո, որի կուրսը հիմնված է Եվրոպական Միության երկրների արժույթների կուրսի վրա: Այդ երկրներում եվրոն օգտագործվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ֆինանսական գործառույթներում:

Կենդանիների իրավունքների հիմնահարցը

Հասարակագիտության ժամանակ քննարկում էինք ,թե որքանով են կենդանիների իրավունքները պաշտպանված: Մարդկությունը կենդանիների հետ շատ դաժան է վարվում:Քննարկելով հասկանում էինք ,որ մարդիկ կենդանիների  դրել են անշունչ  իրերի տեղ և նրանց հետ կարելի է ամեն ինչ անել:

Մարդիկ որևէ նոր բան ստեղծելիս առաջին հերթին փորձարկում են կենդանիների վրա:Օրինակ ՝դեղամիջոցները,կոսմետիկա ,օծանելիքի այլ քիմիական նյութեր:Այս հարցըх քննարկելիս ես հիշեցի մի տեսանյութ որտեղ նապաստակը պատմում էր, թե ինչպես են իր վրա փորձարկումներ անում և տանջում նրան: Ես  այս ամենն անթույլատրելի եմ համարում, քանի որ այս փորձարկումները կենդանիներին տանջամահ են անում:

Նաև խոսեցինք կենդանիների միս ուտելու մասին և իմ կարծիքով դա ընդհանրապես կապ չունի փորձարկումների հետ: Այն փաստը, որ մենք սնվում ենք նրանց մսով անհերքելի է, և այդպես կլինի միշտ, քանի որ կյանքի օրենքն է այդպիսին:

Ինձ թվում է ,որ  եթե բոլորս միախմբվենք կկարողանանք ստանալ այս հարցի լուծումը : Վերջիվերջո եկեք ընդունենք այն փաստը, որ կենդանիներն էլ մեզ պես էակներ են, ուղղակի չունեն բանականություն:

Նաև գրաֆիկ դիզայնի և հասարակագիտության դասերի թեման համնկնում էին այդ իսկ պատճառով ես որոշեցի պատրաստել այդ թեմային համարժեք աֆիշ:

Խրախուսում և պատիժ

Խրախուսանքը և պատիժը համարվում են դաստիարակության ամենակարևոր մեթոդներից:  :Մարդուն՝ իր երկրում կարող են պատժել, իրավապահ մարմինները, դատարանը և այլ համապատասխան մարմինները ըստ օրենքի:Սակայն եթե խոսքը գնում է անչափահաս երեխայի մասին ապա նրա կարող են պատժել միայն իր ծնողները:Պատիժը դա վատ պահվածքի ,կանոնի խաղտումի  և վատ պահվածքի արդյունքն է: Որոշ մարդիկ երեխաներին փորձում են պատժելով “դաստիարակել” , երբ երեխան փորձում է ինքնուրույն ոչ շատ կարևոր որոշումներ կայացնել:Այդպես պատժողը ցանկանում է որպեսզի պատժվածը անի միայն նրա  թելադրածը և կատարի բոլոր քմահաճություններ:
Խրախուսումը այն է երբ դու ինչորմեկին խրախուսում ես իր լավ արարքի համար, բարի լինելու համար, մարդկանց օգնելու համար, և նա դրանից ոգևորվի էլ ավելի կատարելագործվի:Օրինակ ուսուցիչները խրախուսում են երեխաներին դնելով բարձր գնահատական, որպեսզի նրանք առաջ գնան : Խրախուսանքը լինում է չորս տեսակի՝ ըստ ընդունակության, ըստ արժանիքի, ըստ կարիքի և հավասարապես: Խրախուսանքն ու պատիժը կարող են ազդել և՛ լավ, և՛ վատ, դա կապված է մարդու տեսակից, թե նա դա ինչպես կընկալի:

Բարոյական երկընտրանքը

Մեր կյանքում մենք ամեն օր կանգնում ենք երկընտրանքի առջև։  Երկընտրանքը առաջանում է այն դեպքում, երբ մարդիկ ինչ-որ որոշում են կայացնում:Լինում են երկնտրանքներ լինում են երկու տեսակի ՝հեշտ և բարդ:Օրինակ ՝մնալ տանը թե գնալ զբոսնելու կամ ինչ ժանրի ֆիլմ դիտել:Դա ես նշեցի հեշտ և պարզ երկնտրանքներ:Կան նաև բարդ երկնտրանքներ :Օրինակ՝ մասնագիտական կողմնորոշումը, համալսարան ընդունվելը, ապագայում հետագա անելիքների մասին և այլն։

Արվեստ

  • Սահմանե՛ք ըստ ձեզ ինչ է արվեստը:/գրավոր/

Իմ կարծիքով արվեստը մարդու կատարած աշխատանքի և մշակույթի տեսակ է, որով մարդուն ճանաչում են։ Հիմնականում մենք նշում ենք որպես արվեստ՝ նկարչությունը, երաժշտությունը,,թատրոնը և այլն:

Արվեստը իրականությունը հասկանալու և ցուցադրելու միջոց է՝ ստեղծելով հատուկ ստեղծագործություններ, որոնք կարող են մարդկանց մոտ հուզական արձագանք առաջացնե:Նաև արվեստը մարդկության կողմից օգտագործվում է մեզ շրջապատող աշխարհի ճիշտ ընկալման և ըմբռնման համար։ Արվեստի ամենակարևոր գործառույթը մարդու երկու հոգևոր կարիքների բավարարումն է՝ սեր դեպի գեղեցկությունը և գեղագիտական ​​հաճույք ստանալու ցանկություն։

Գեղեցիկ վարվելակերպ և հաղորդակցություն

Թեմա՝ Գեղեցիկ վարվելակերպ և հաղորդակցություն/

Ուսումնասիրե՛լ թեման և առաջարկված նյութերը:Բլոգում անդրադառնալ հետևյալ հարցերին:

Մեր օրերում կարևոր է գրագետ վարվելակերպը թե ոչ:

Ինձ թվում է ,որ միշտ էլ հարկավոր է գրագետ վարվելակերպը:Դա պարտադիր էր թե՛առաջ,թե՜ հիմա և թե՜ ապագայում:Այդ ամենը ցույց է տալիս մարդու դաստիրակությունը և գրագիտությունը:Գրագիտությունը և գրագետ վարվելակերպը ոչ միայն ներկայացնում է մարդուն այլ նաև իր ծնողներին և կարծում եմ ,որ այդ ամե ի ներկայությունը միշտ կարևոր է:

Ինչպիսի ընդհանրություններ կան գեղեցիկ և բարոյական վարվելակերպի միջև:

Գեղեցիկ է այն վարվելակերպը, որ մարդկանց միմյանց վարվելու ընթացքում առաջացնում է գեղեցիկի զգացողություն։Իսկ բարոյական վարվելակերպը պետք է բոլորիս և մարդիկ պետք է բարոյական ու ճիշտ վարվեն կյանքում, բարոյական լինելուց բացի մարդ ինքն իր վարքագծերով էլ պետք է լինի բարոյական։

Բարոյական կշռադատումներ

Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էին։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

Ստորև նշվում է մի քանի երկընտրանքի տարբերակ։ Ընթերցեք դրանք և նշեք Ձեր կարծիքը յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ։

  • Գևորգը չպետք է ասի, եթե Արսենը Գևորգին լավություն է արել։

Ինձ թվում է, որ դա ընդհանրապես կապ չունի լավության հետ ,քանի որ այստեղ խոսվում է գողության մասին ,որը շատ վատ արարք է:

  • Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Այդպիսի ընկերությանը ես համաձայն չեմ, որովհետև իմ «ընկերը » առանց մտածելու հետագա հետևանքներին և չմտածելով իր ընկերոջ մասին հագուստ է գողանում:

  • Գևորգը չպետք է ասի, եթե ասի, խնդիրներ կունենա Արսենի հետ։ Արսենը և նրա ընկերները Գևորգի կյանքը դժոխքի կվերածեն։

Իմ կարծիքով Գևորգը պետք է վարվի այնպես, ինչպես Արսենը վարվեց։ Գևորգը այս հարցում պետք է ասի Արսենի անունը , քանի որ եթե նա պաշտպանի կանգնի նրան, ապա խանութի տերը կմտածի, որ նա օգնել է Արսենին գողության հարցում։

  • Գևորգը չպետք է ասի։ Եթե ասի, ինչ կմտածեն մարդիկ դավաճան ընկերոջ մասին։

Մարդիկ եթե իմանան իրական պատմությունը , հաստատ Գևորգին դավաճան չեն հանի։ Իսկ ասել կամ ընկերոջը պաշտպանելը դա իր ընտրությունն է , իսկ ես ես լինեի իրա տեղը ես կասեի նրա անունը:

  • Խանութից գողություն անելը սխալ է, նույնիսկ եթե մեկ գող կա և մեկ տուժող։ Խանութից գողություն անողը խախտում է խանութի տիրոջ իրավունքները։

Այո խանութից գողություն անելը կամ ընդհանրապես գոյություն անելը շատ վատ արարք է և այդ ամենը ոչ միայն գողություն կատարած մարդու համար վատ կավարտվի այլ նաև նրա շրջապատող մարդկանց համար վատ կվերջանա:

  • Գևորգը պետք է ասի։ Եթե չասի, խնդիրներ կունենա։

Գևորգը խնդիրներ հետագայում միևնույն է ունենալու է, քանի որ եթե չասի, նրան կհամարեն որպես անդամակից:

  • Ինչո՞ւ պետք է Գևորգը խնդիրներ ունենա Արսենի պատճառով։ Եթե Արսենը միայն իր մասին էր մտածում, ապա նույնը պետք է անի Գևորգը։

Արսենը Գևորգի կյանքը դժոխքի կվերածեր, եթե Գևորգը ասեր, բայց ես չեմ կարծում, որ Գևորգը կասեր Արսենի անունը, քանի որ Գևորգի համար ըստ իս ընկերությունը ավելի կարևոր է։

  • Գևորգը պետք է ասի, եթե չասի, նա կհամարվի հանցագործության մասնակից։

Գևորգը կարող է խորամանկության դիմել և խանութի տիրոջ հետ պայմանավորվել, որ նա կասի ողջ ճշմարտությունը, բայց եթե կատարեն Գևորգի ցանկությունը:

  • Գևորգը պետք է ասի, չնայած որ շատ դժվար կլինի դա անել։ Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Գևորգի շատ դժվար կլիներ ասելը։ Ես մի պահ ինձ պատկերացրեցի Գևորգի տեղը և ասեմ, որ բավականին դժվար է ընկերոջը դավաճանելը, բայց եթե իմ ընկերը այդպիսի բան աներ, ես կդադարեի իր հետ ընկերություն անելը։ Ինչը վերաբերում է քայքայմանը,ես համաձայն եմ ,որովհետև չի կարելի խախտել օրենքները: