❄Արատես❄

Հունվարի 14-ին 10-րդ դասարանի գրականության խմբի հետ մեկնեցինք Արատես:Առավոտյան ժամը 9-ի  շարժվեցինք եկեղեցու մոտից ,կանգնեցինք խանութի մոտ որպեսզի պետքական իրերի գնումներ:Մոտ մեկ ժամ անց մեկնեցինք դեպի Արատես:Ճանապարհը  անցնում էրտ ուրախ,երգերով և զրույցներով: Ընթացքում ծանոթացանք նոր եկած Մխիթար Սեբաստացի աղջիկների հետ ՝Սոնայի ,Անահիտի և Արփիի հետ ։ Բոլորս անհամբեր սպասում էինք ,որ հասնենք Արատես և սակայն ճանապարհի վերջում ճանապարհի սառելու պատճառով իջանք մեքենայից,վերցրեցինք մեր իրերը և ճանապարհը մինչև Արատեսի տներ շարունակեցինք ոտքով։Ուժասպառ լինելով 17:30 հասանք ,տեղաորվեցինք միքիչ հանգստացանք և գնացինք ճաշելու: Վերադարձանք մեր սենյակները և որոշեցինք գնալ և ծանոթանալ նոր եկած տղաների հետ :  Արթեն մթնում էր, սակայն մենք հասցրեցինք  շատ լավ ժամանակ անցկացնել։Խաղացինք շատ ինտելեկտուալ խաղեր ,վիկտորինաներ:Առաջին գիշերը քանի ,որ շատ հետաքրքիր անցավ այդքան էլ չէինք ուզում քնել:


Երկրորդ օրը երբ արթնացանք իր դուրս եկանք տեսանք այնպիսի հմայիչ տեսարան որը ես իմ կյանքում առաջին անգամ էի տեսնում: Ապա տեղի ձմեռը իսկապես հեքիաթային է ,ձյան բարձրությունը հասնում էր մեկ մետրի:Այդ հիանալի մթնոլորտում ընթերցեցինք և քնարկեցինք Էկզյուպերիի«Աղոթքը»Քննարկումից հետո ես ու Սոնան փորձեցինք ձնեմարդ սարքել սակայն ոչինչ չստացվեց քանի որ ձյունը չէր կպնում : Երկրորդ օրվա գիշերը ես որոշեցի չանել քանի որ պետքեր վառարանի մեջ փայտ գցել և պահպանել տաքությունը:Առավոտյան երբ բոլորը զարթնեցին գնացինք նախաճաշի ,հետո ետ վերադարձանք և հավաքեցինք մեր սենյակը քանի որ  ժամանակն էր ետ վերադառնալու : Քայլելով իջանք դեպի ավտոբուս և ուրախ երգերով ետ վերադարձանք Երևան:Հիացած  եմ  Արատեսով:Առաջին անգամ էի Արատեսում ,հուսամ սա առաջին և վերջին անգամ չի լինի: Ես կվերադառնամ, սիրելի Արատես։

Оставьте комментарий