Շտեմարան լրացուցիչ

Բարդ ստորադասական նախադասություն։ Երկրորդական նախադասության բնույթը։ էջ 109, վ․ 70-88։

70. Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը ենթակա:

1) Տեսնում եմ, որ դուք աստվածացնում եք նրան, որովհետև վախենում եք:
2) Դուք, որ ծեր եք, հարգված, արդ պետք է խելացի լինեք:
3) Ով կբերի անշեջ հուրը, Նա է ընտրած իմ փեսան…
4) Հոգ չէ, որ մեր օրեր անցան տենդի պես…

71. Ո՞ր տարբերակում է ստորադաս նախադասությունը ենթակա:

1) Իմաստունը նա է, ով մեծ խելքի առջև գլուխ է խոնարհում, մեծ սրտի առջև` ծնկները:
2) Ով հարստություն ունի, ժխտում է արդարությունը։
3) Չգիտեմ՝ որտեղից է գալիս ջութակի հեկեկանքը տխուր։
4) Ո՞վ տվեց մարդուն այն իրավունքը, որ իշխի իր նմաններին:

72. Ո՞ր տարբերակում ստորադաս նախադասությունը ենթակա չէ:

1) Հաճելի է, երբ զրուցակիցդ խելացի է:
2) Դու, որ չհասկացար մերձավորներիդ, չես հասկանա նաև ինձ:
3) Լավ է, որ չես շփոթվել ու ժամանակին բժիշկ ես հրավիրել:
4) Այլ խնդիր է, որ դու չես ուզում ինձ օգնել:

73. Ո՞ր տարբերակում ստորոգելի ստորադաս նախադասություն կա։

1) Նա ամեն ինչ կատարեց այնպես, ինչպես խոստացել էր:
2) Ե՞րբ էր, որ նա խոստացավ գալ, շուտ գալ…
3) Դա է այն, ինչ ես ուզում եմ։
4) Փաստն այն է, որ գունավոր հեռուստատեսության գյուտարարը հայ է:

74. Ո՞ր տարբերակում ստորոգելի ստորադաս նախադասություն կա:

1) Հաճախ չենք պահպանում այն, ինչ ունենք:
2) Զարմանալին այն է, որ նրա հայացքները բնավ չէին փոխվում։
3) Այն եմ կյանքում շատ ատում, ինչը սուտ է։
4) Պատահում էր՝ անձրևը շաբաթներ էր տևում։

Реклама

about:blank

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

75. Ո՞ր տարբերակում ստորոգելի ստորադաս նախադասություն կա:

1) Մարդ երբեք չգիտի գնահատել այն, ինչին հասել է արդեն։
2) Երանի նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել:
3) Ով աշխատում է, նա ուտում է։
4) Իմ ուզածն այն է, որ դուք լավ սովորեք:

76. Ո՞ր բարդ նախադասության մեջ որոշիչ ստորադաս նախադասություն կա:

1) Նրա հիշողության խավար անդնդում բոցկլտաց այն որ այնպես, ինչպես միայնակ աստղը՝ մթին երկնքում:
2) Դիլան դային հիշեց այն օրը, երբ Սոնան սրունքները կախել էր և ծիծաղում էր։
3) Որքա՜ն մեծ եղավ տղայի ուրախությունը, երբ նա տեսավ երկրորդ տուփը։
4) Հալածանքներն ու ներքին վիշտը ներգործում են նրա վրա այնչափը, որ սրտի դառնությունն օղու մեջ անգամ չի կարողանում խեղդել:

77. Ո՞ր տարբերակում հատկացուցիչ ստորադաս նախադասություն կա:

1) Նրանք, ովքեր շատ շուտ են մտերմանում, շուտ էլ դավաճանում են:
2) Թող հավերժ հիշվեն նրանց անունները, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի:
3) Ներել նրան, ով ոտնահարել է մարդկային իմ բոլոր իրավունքները, ես չեմ էլ փորձում
4) Ես միշտ փորձել եմ հասկանալ նրան, ով ինձ վատություն է արել:

78. Ո՞ր բարդ նախադասության մեջ ուղիղ խնդիր տոորադաս նախադասություն կա:

1) Մինչև վերջին րոպեն միամիտ ծերունին հավատում էր, որ մի օր պատասխանը գալու է:
2) Այդպես էլ չիմացվեց, թե ինչ եղավ Եգոր Ադամովը:
3) Եվ Սիմոնին թվաց, թե իրենց տնից տանում են ոչ թե մի ձի, այլ իր եղբորը:
4) Ես տեսա, թե ինչպես պապս շտապեց դեպի սանդուղքը:

79. Ո՞ր բարդ նախադասության մեջ ուղիղ խնդիր ստորադաս նախադասություն չկա։

1) Նրանց ջրակալած աչքերը տեսան, թե ինչպես կամարակապ ախոռում ձմռան գիշերին վրնջում է ձին:
2) Երևում է, որ ամբողջ ամսվա ընթացքում աղջիկն աշխատել է եղբոր պարտքի դիմաց:
3) Մտածում էի՝ իջնեմ քաղաք, գնամ գտնեմ եղբորս:
4) Չէր սիրում, երբ խոսելիս իրեն ընդհատում էին:

80. Ո՞ր տարբերակում անուղղակի խնդիր ստորադաս նախադաաոթյուն չկա:

1) Թագավորը ծերացավ և կաուսվարության սանձը կամեցավ հանձնել իր ժառանգներից նրան, ով ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին:
2) Ես նրան խաբեցի, որովհետև զգուշանում էի, որ նա փող կառաջարկի:
3) Այս հեռագիրը տվել էր երևի նրա համար, որ այլևս չձանձրացնեմ իրեն նոր նամակներով ու հեռագրերով:
4) Մեսրոպի ենթադրությամբ այլ հովատակը այդ զամբիկի քուռակն էր, և դա հիմնավորվում էր նրանով, որ երկուսի մեջքին էլ նույն սպիտակ բիծը կար:

81. Ո՞ր տարբերակում ձևի պարագա ստորադաս նախադասություն կա:

1) Նրանց սերը ծնվել էր նույնքան աննկատ, ինչպես մի գիշերում բացվում է մուգ մանուշակը։
2) Տղան պատմեց, թե ինչպես արծաթ տվող մարդը մոր պատկերը հանեց թերթի վրա և դրեց ծոցը:
3) Քամին խշշացրեց թփերը, ինչպես Սոնան՝ սիմինդրի երկար ցողունները:
4) Այսպես մի անգամ էլ, երբ շատ տարիներ առաջ ճռնչաց այգու դուռը, լի, արև օր էր:

82. Ո՞ր բարդ նախադասության մեջ պատճառի պարագա ստորադաս նախադասություն կա:

1) Եթե բարձրանար ամպի վրա, Լառ-Մարգարը հեռու սարերի հետևում իրենց գյուղը կտեսներ:
2) Քանի դեր Հովնաթանի շինած անոթները հարգ էին ստանում շուկայում, եղբայրներն անընդհատ բարձրացնում էին բողոքը:
3) Անա զիզին կուզեկուզ բարձրանում է քարի վրա և կանաչ պոմիդորները շարում պատուհանի փայտերին, որ շուտ կարմրեն։
4) Ծամածռվում էր նա ու լաց էր լինում նրա համար, որ այդ շունը՝ ոչնչությանը, իրեն արժանի էր համարում լինելու մարդու հավասար հակառակորդը։

83. Ո՞ր նախադասության ժամանակի պարագա ստորադաս նախադասություն չկա։

1) Գետը հասնում է քարե այդ մաղին թե չէ, կորչում է։
2) Նայում եմ ամպին ու մտածում, թե Անդոն երբ է հասցրել ընկալել այդ ամենը:
3) Ու հենց շողաց ցոլքն արևի, Անտես, անհետ, չքացան:
4) ժամանակը մինչև չգա, չասեք, թև ձեր տերը չեմ ես։

84. Ո՞ր բարդ նախադասության մեջ նպատակի պարագա ստորադաս նախադասություն կա:

1) Հովնաթանը տեսավ, որ պապը իրեն մոտենալու նշան է անում:
2) Նա երբեք չէր մտածել, որ կավը, բացի թասերից, գավերից, փարչերից և աղյուսներից, կարելի էր օգտագործել և անմահության համար:
3) Նրա համոզմամբ արձանները քանակելու գյուտը բացառապես պատկանում էր իրեն, որովհետև նա չէր տեսել՝ արձանն ինչպես են քանդակում։
4) Ձեռքը երկարեց, որ դուռը բաց անի, բայց հանկարծ սկսեց լաց լինել մանկան նման:

85. Բարդ նախադասություններից որի՞ ստորադաս նախադասության պաշտոնն է սխալ նշված։

1) Զգացվում էր` Վահանն ասածիս վրա ինչ-որ բան էր մտմտում: (ենթակա)
2) Հետաքրքիր է, երբ մարդ տեսնում է այլ մարդու: (ժամանակի պարագա)
3) Սենք, որ կյանքում շատ երազեցինք, այդպես էլ ոչնչի չհասանք: (բացահայտիչ)
4) Որոշել էինք, որ քննություններից հետո մի լավ քեֆ անենք: (ուղիղ խնդիր)

86. Բարդ նախադասություններից որի՞ ստորադաս նախադասության պաշտոնն է սխալ նշված:

1) Ծաղիկներ էին շաղ տալիս նրանց ճանապարհին, ովքեր հաղթանակած էին վերադարձել հայրենիք: (հատկացուցիչ)
2) Բոլորովին էլ պատահական չէ, որ մեր մոլորակին սպառնում է գլոբալ տաքացման վտանգը: (ուղիղ խնդիր)
3) Ասում են` ուռին աղջիկ էր ինձ պես։ (ուղիղ խնդիր)
4) Ինչ տալիս եմ, այն է մնում գանձարանում իմ սրտի: (ենթակա)

87. Պատասխանների ո՞ր տարբերակում են ճիշտ նշված բարդ նախադասությունների ստորադաս նախադասությունների պաշտոնները:

1. Թեև հագին ռազմական հանդերձանք էր, սակայն դա բնավ չէր նսեմացրել նրա կանացի թովչանքը։
2. Թե հնար լիներ գտնել ձեռագիր մատյանների և մեղեդու գունային համապատասխանությունը, կստանայինք նրբահյուս մանրանկարների և զարդերի ձայնաշարեր։
3. Նա պարզ տեսնում էր, որ իր հրապույրը մարդկանց աչքում պայմանավորված է մեծ մասամբ իր հարստությամբ:
4. Հենց ծնողների ցանկությունն էլ այն էր, որ նա մոռանար արտասահմանում կրթությունը շարունակելու մասին:

ա. պայմանի պարագա
բ. ժամանակի պարագա
գ. ուղիղ խնդիր
դ. ստորոգելի
ե. զիջման պարագա

1) 1-ա, 2-ե, 3-դ, 4-գ
2) 1-ե, 2-ա, 3-գ, 4-դ
3) 1-դ, 2-ա, 3-գ, 4-բ
4) 1-ե, 2-գ, 3-ա, 4-դ

88․ Պատասխանների ո՞ր տարբերակում են ճիշտ նշված բարդ նախադասությունների ստորադաս նախադասությունների պաշտոնները:

1. Նա ավելի թիֆլիսյան կինտո էր հիշեցնում, որը թյուրիմացաբար կամ պատահմամբ ժամանակավորապես կառապանի պաշտոն էր ստանձնել:
2. Հենց հարևանները չգիտեին` ինչպես հանգստացնեին ծերունուն պառավի մահից հետո:
3. Այն, որ բարեկամները այդ երիտասարդի երեսը օրերով չէին տեսնում, զարմացնում ու զայրացնում էր բոլորին:
4. Նրանց բաժանման հիմնական պատճառը հենց թերևս այն էր, որ յուրաքանչյուրը իբրև թե ուզում էր օգնել, բայց իրականում ոչինչ չէր անում:

ա. ձևի պարագա
բ. որոշիչ
գ. ուղիղ խնդիր
դ. ստորոգելի
ե. ենթակա

1) 1-ե, 2-դ, 3-գ, 4-ա
2) 1-բ, 2-գ, 3-դ, 4-ա
3) 1-բ, 2-ա, 3-գ, 4-դ
4) 1-բ, 2-գ, 3-ե, 4-դ

Оставьте комментарий