Ոճագիտություն

1. Ո՞ր նախադասության մեջ համեմատություն կա:

1) Նրանք անընդհատ բարձրանում էին լեռը. թւում էր` այդպես պիտի գնային մինչև մութ երկինքը:
2) Մեր բաժի՛ն աստված, քո սիրտն էլ քար էլ,
Որ մեզ քարերը տվիր նվեր…
3) Օհան ապերը չոր ցախերը դարսում էր բուխարիկում, պառկում կրակի առաջ և նայում, թե ինչպես են մոխրանում փայտի կտորները։
4) Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։

2. Ո՞ր տարբերակում համեմատություն չկա:

1) Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ։
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

2) Մի թեթև շառագույն փայլեց յուր այտերի վրա, ինչպես ձմեռվա դժգույն արշալույսը, որ զարկում է ձյունապատ ժայռերին։
3) Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն
Մատնում ես ինձ, աշխարհին,
Մինչ դողում է որպես երդում
Քո անունն իմ շուրթերին…
4) Անոնք այնչա՜փ բռնկեր են, որ կարծես
Հրդեհն իրենց կ’այրե դաշտերը անհուն:

3. Ո՞ր տարբերակում փոխաբերություն չկա։

1) Ձյունն էլ արևի ջահել համբույրից
Ուրախ լալիս է, դաշտերի վրա։
2) Սարի հետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ:
3) Ջրեր են անվերջ միգում հեկեկում,
Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն։
4) Եվ մահամերձն ալ կ’ուզէ երկու բան,
Նախ` կյա՜նքը, վերջը՝ լացող մ’իր վըրան:

Advertisement

4. Պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցն է գործածված:

Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա,
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։

1) չափազանցություն
2) համեմատություն
3) հակադրություն
4) անձնավորում

5. Պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցը գործածված չէ:

Այնպես գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում,
Շուրջս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտս մրրկում…

1) շրջադասություն
2) մակդիր
3) փոխաբերություն
4) համեմատություն

6. Ո՞ր տարբերակում անձնավորում կա:

1) Մանկության երկինքն էլ բացվել վրաս,
Եվ արշալույսներ կային իմ հոգում։
2) Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում…

3) Հրա՛շք աղջիկ, գիշերների՛ թագուհի,
Ճառագայթող քո աչքերով դու եկար…
4) Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր աարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

7. Պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցն է գործածված:

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ,
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից:

1) համեմատություն
2) անձնավորում
3) հակադրություն
4) չափազանցություն

8. Պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցը գործածված չէ:

Ճայերը թրջում են ջրի թևերը,
Ճախրում ու ճչում են օդում,
Քամին քանդակում է չքնաղ քո թևերը,
Շոյում է վարսերը քո թուխ:

1) շրջադասություն
2) համեմատություն
3) հանգավորում
4) անձնավորում

9. Պատկերավորման-արտահայտչական ո՞ր միջոցը գործածված չէ։

Թեև շա՜տ էր ծերացել Սաադին, սակայն նրա հոգին երազի աչքերով և ականջով երազի տեսնում էր լսում աշխարհի չքնաղ իրերն ու ձևերը, երգերն ու լռությունը անհայտ ոլորտների, որովհետև տակավին զրույց էր անում նրա հետ բանաստեղծության կախարդ ոգին:

1) անձնավորում
2) մակդիր
3) համեմատություն
4) շրջադասություն

10. Ո՞ր ոճին են բնորոշ տրված բառակապակցությունները.

սույնով հաստատել, առ այն, ըստ որոշման, քաղվածք որոշումից, նիստի արձանագրություն:

1) վարչական
2) գեղարվեստական
3) հրապարակախոսական
4) գիտական

11. Գործառական ո՞ր ոճով է շարադրված հետևյալ հատվածը:

«Սիամանթոյի «Հայորդիներ»-ում սկզբից մինչև վերջ զարգանում է ազատագրության թեման, որի առանցքը դյուցազնական ըմբոստ կերպարի ստեղծումն է։ Հեղինակը փառաբանում է պայքարը, սուրը, հայրենիքի համար կախաղան հանված կամ բանտերում տառապող հայորդիներին», – գրում է Հեկտոր Ռշտունին գրողին նվիրված մենագրության մեջ։

1) վարչական
2) հրապարակախոսական
3) գիտական
4) գեղարվեստական

12. Գործառական ո՞ր ոճով է շարադրված հետևյալ հատվածը:

Ձկների արծաթագույն գունավորուըմ դրանցից վերև տարածվող ջրի մակերևույթի գույնին ձկների հարմարվելու արդյունքն է. ներքևից դիտելիս ջրի մակերևույրը հայելային է թվում լրիվ ներքին անդրադարձման հետևանքով: Իսկ այդպիսի ֆոնի վրա արծաթագույն ձկներն աննկատելի են մնում իրենց հետապնդող ջրային գիշատիչների համար:

1) հրապարակախոսական
2) վարչական
3) գիտական
4) գեղարվեստական

13. Գործառական ո՞ր ոճով է շարադրված հետևյալ հատվածը։

Մեր հրետանին կանգնել էր Մեծամոր բլրի տակ, և նրան չէին օգնում ո՛չ հին մագաղաթները, ո՛չ հիքսոսները, ո՛չ էլ Երկիրը գնդած գիտնականները, և աղերսում էին գեթ Արարատյան հանրապետություն, հովտի գոնե կեսը: Ամբողջ օրը հրեանին քանդուքարափ էր անում մեր Սարդարապատը, ապա տղերքը լծվեցին և եզան պես առանց ձայնի արտասվելով՝ թնդանոթները թիվ առ թիզ քաշեցին Արագածն ի վեր՝ Ապարան։ Հետո թշնամին գովել էր, թե այդ հայերը կարծես բե տղամարդ են. կռվում են։

1) գիտական
2) պաշտոնական
3) խոսակցական
4) գեղարվեստական

14. Գործառական ո՞ր ոճով է շարարված հետևյալ հատվածը:

Հայկական քաղաքակրթությունը սկիզբ է առել մոտավորապես մ.թ.ա. 40-րդ հապարամյակից: Հազարամյակներով կուտակված գիտելիքները թույլ են տվել մ.թ.ա. 23-րդ հազարամյակում օգտագործել պարզ աստղագիտական գործիքներ, որոշել, որ Արևի ծագման կետը շարժվում է հորիզոնով, վերադառնում նույն կետին 365 օրվա ընթացքում:

1) գեղարվեստական
2) գիտական
3) վարչական
4) առօրյա-խոսակցական

15. Գործառական ո՞ր ոճով է շարադրված հնտևյալ հատվածը:

Ճապոնիայում պատրաստել են էլեկտրոնային մի մեքենա, որը ոչ միայն անգլերենից ճապոներեն է թարգմանում, այլև բարձրաձայն արտասանոմ է թարգմանած նախադասությունները: Թարգմանիչ մեքենայի բառապաշարը կազմում է 8000 բառ:

1) վարչական
2) գիտական
3) գեղարվեստական
4) առօրյա-խոսակցական

Оставьте комментарий