Ջավախահայերի մուտքը Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր:օր 1

Այսօր մենք՝ տասնմեկերորդ դասարանի մի փոքր խումբ, գնացինք ,որ դիմավորենք Ջավախքից եկած հյուրերի:Նրանց դիմավորեցինք քոլեջում ,սկսեցինք ծանոթանալ նրանց հետ:Ծանոթության ժամանակ իմացանք ,որ իրենց մեջ կան մեր հասակակիցները և մեզնից փոքրեր:Իրենց իրերը տեղավորելուց  և իրար հետ խոսելուց հետո գնացինք ճաշելու:Ճաշի ժամանակ այնպիսի տպավորություն էր ՝ոնց որ իրար վաղուց ճանաչում էինք,որովհետև իրականում շատ մտերմացանք իրենց հետ:Ճաշը ավարտելուց հետո միասին հավաքեցինք սեղանները և որոշեցինք նստենք բոլորս մի սեղանի շուրջ և զրուցենք: Հերթով սկսեցինք ինքներս մեզ բնութագրել և խոսել ապագա մասնագիտությունների մասին:Շատ հետաքրքիր էր լսելը ամեն մեկի նախասիրությունների մասին ,թե ով ինչով է զբաղվում :Որոշների մոտ նախասիրությունները համնկնում էին և կոնկրետ ամենաշատը ,պարը և նկարչությունը:Ինձ ամենաշատը դուր եկավ այն ,որ նրանք շատ ազատ էին մեզ հետ շփվում և չէին կաշկանդվում ,դա մեզ համար շատ հաճելի էր և կարծում եմ ՝նրանց համար էլ էր հետաքրքիր մեզ հետ ժամանակ անցկացնելը:Մեր զրույցը այնքան հետաքրքիր էր ,որ մենք չզգացինք թե ինչպես ժամանակն անցավ:Բոլորս հավաքվեցինք և ուղևորվեցինք դեպի Հանրապետության հրապարակ և զբոսնեցինք  տոնածառի շուրջը, հետո գնացինք սահադաշտ: Օպերայի այգում սահելուց հետո մի քիչ մրսել էինք և որոշեցինք պարել ,որպեսզի տաքանանք:Տաքանալուց հետո զբոսնեցինք հրապարակի գլխավոր փողոցներով և որպես օրվա ավարտ՝ որոշեցինք հաղթահարել Կասկադը:Մի փոքր դժվար էր ,որովհետև սահելուց հետո մեր ոտքերը հոգնած էին,սակայն մենք հաղթահարեցին այն և մինչև վերջ բարձրացանք:Քանի որ ,արդեն ուշ էր ,որոշեցինք ետ վերադառնալ քոլեջ որպեսզի վաղը լի ուժերով շարունակենք ուսումնասիրել մեր դպրոցը և քաղաքը:

Оставьте комментарий