Երկաթը օրգանիզմում

Երկաթը մարդու օրգանիզմին անհրաժեշտ կարևորագույն միկրոէլեմետներից է:  Չփահաս մարդու օրգանիզմում կա մոտ 4գ. երկաթ, որի 30%-ը գտնվում է պահեստավորված ձևով լյարդում, փայծաղում և ոսկրածուծում: Երկաթի հիմնական մասը մտնում է էրիթրոցիտների հեմոգլոբինի և միոգլոբինի կազմի մեջ: Երկաթի նկատմամբ օրական պահանջը կանանց մոտ կրկնակի ավել է՝ պայմանավորված օրգանիզմի առանձնահատկություններով:

Երկաթի դերն ու նշանակությունը.
մասնակցում է արյունաստեղծման պրոցեսներին

մասնակցում է թթվածնի տեղափոխմանը հյուսվաքծներ և ածխաթթվի դուրս բերմանը օրգանիզմից

կարգավորում է վահանաձև գեզձի ֆունկցիան

կարգավորում է В խմբի վիտամինների յուրացումը

մասնակցում է օրգանիզմի աճի պրոցեսներին

կարգավորում է իմունային համակարգի գործունեությունը

լյարդի կազմում մասնակցում է թույների չեզոքացման պրոցեսին

բարելավում է մաշկի, եղունգների և մազերի վիճակը

Երկաթի անբավարարության հետևանքով մարդու մոտ նկատվում է

սակավարյունություն,հոգնածություն,մարսողական խանգարումներ,երեխաների մոտ աճի պրոցեսների դանդաղում,վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում,մազաթափություն, մաշկի չորություն, եղունգների շերտազատում

Երկաթը օրգանիզմ է մտնում սննդի միջոցով:

Բուսական մթերքից երկաթով հարուստ են հատկապես սև հացը, ցորենի թեփը, խոշոր աղացած ալյուրով պատրաստված հացը, իսկ բարձր կարգի ալյուրով թխված սպիտակ հացը երկաթ շատ քիչ է պարունակում: Երկաթով հարուստ են նաև լոբին, ոսպը, ձավարեղենը, կանաչ տերևով բանջարեղենը, դդումը, տանձը, դեղձը, խնձորը, չամիչը, ծիրանի չիրը և այլն:

Կենդանական ծագման մթերքից երկաթով հարուստ են միսը, լյարդը, ձուն, ձուկը, կաթնամթերքը: Օրգանիզմի կողմից յուրացվում է սննդի միջոցով ստացված երկաթի ընդամենը 10%-ը: Այնպիսի միկրոտարրեր, ինչպիսիք են պղինձը, կոբալտը, մանգանը և վիտամին C-ն լավացնում են երկաթի յուրացումը, իսկ օրինակ ֆոսֆատները, ֆիտատները և որոշ թթուներ, որոնք առկա են հացահատիկի, սպանախի և որոշ բուսական մթերքներում, դժվարացնում են երկաթի ներծծումը աղիներից:

Оставьте комментарий