Ռաֆայել Դիետայի «Ինքնասպան տղան»

Ռաֆայել Դիետեի «Ինքնասպան  տղան» նովելը ինձ շատ դուր եկավ :Սկզբում երբ կարդացի ինձ թվաց ,որ այդ նովելը տղայի մասին է սակայն ,երբ երկրորդ և երրորդ անգամ կարդացի հասկցա որ այն թափառաշրջիկի մասին էր,ով կարողանում էր   շատ արագ և հետաքրքիր պատմություններ հորինել: Երբ դեռ թափառաշրջիկը չէր սկսել պատմել իր պատմությունը  ,պանդոկպանը մարդկանց լուր էր պատմում մի տղայի մասին ով ինքնասպան էր եղել: Թափառաշրջիկը  լսելով իրենց խոսակցությունը ասում է ,որ գիտի այդ պատմությունը :Նա սկսում է պատմել և շատ հեշտ ու հանգիստ կարողանում էր տեղում հորինել:Քանի որ հաճախորդների մեծամասնությունը խմած էին նրանք հեշտությամբ հավատում են նրան:Պանդոկպանը էլ էր ուշադիր լսում նրան , բայց ի տարբերություն մնացածի չհավատաց այդ պատմության իրական լինելուն:Մինչ  բոլորը վիճակում  էին  իրական կամ կեղծ լինելուն, պանդոկապանը նկատեց, որ թափառաշրջիկը գնացել է ու չի վճարել իր կերածի համար։

Ըստ իս թափառաշրջիկը շատ խելացի մարդ էր, քանի որ ոչ բոլորը կարող էին ոտքի վրա պատմություն հորինե:  Նա շատ հեշտությամբ կարողանում էր մարդկանց ուշադրությունը գրավել։Իմ կարծիքով եթե նա նորից վերադառնար պանդոկ և եթե ես լինեի պանդոկպանը տեղը ես կառաջարկեի թափառաշրջիկին աշխատել իմ պանդոկում որպես կոմիկ:

Оставьте комментарий